HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով հերթական դատական նիստը

Նախօրեին՝ հունվարի 10-ին, Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, շինծու գործով դատական նիստի ժամանակ դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը։

Համաձայն դրա՝ ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության հետախուզական խմբի հրամանատար Իշխան Սարգսյանը և ինժեներ-շինարար Վլադիմիր Ռաֆայելյանը 2021 թվականի մայիսի 7-ին, իբր, ապօրինաբար հատել են Ադրբեջանի պետական սահմանը։ Նրանք Արցախի Շահումյանի շրջանում (Քելբաջարի շրջան), որտեղ այդ ժամանակ գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերը, ականապատել են Յուխարի Այրըմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներից մեկը։

Շինծու դատական նիստի ժամանակ հարցաքննվել են նաև վկաները։

Իշխան Սարգսյանը իր ցուցմունքում հայտարարել է, որ 2021 թվականի մայիսի 24-ին հրամանատարության կողմից իրեն հանձնարարվել է մեկնել Սիսիան։ «Մենք եղել ենք 022 հատուկ ջոկատի զինծառայողներ։ Հաջորդ օրը հրաման էր եկել հետախուզելու տեղանքը, փակել փողոցները, ականապատել և փշալար անցկացնել։ Հրամայվել էլ լուսանկարել այն տեղանքը, որտեղ ականապատվել էր։ Մեզ նաև հրամայվել էր պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը։ Այնուհետ եկան ադրբեջանցի զինծառայողները, որոնք նախազգուշական կրակ արձակեցին»։

Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս մայիսի 27-ին գերեվարված անձանց ցանկում էին։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter