HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիեզերական շրջագայություն Գագարինի հովիտի շուրջ․ համայնքների զարգացման մոդելը Վիինի Մաասից

Այսօր Երևանի Մատենադարանի Մեսրոպ Մաշտոց դահլիճում տեղի ունեցավ «Գագարին» նախագծի համայնքային զարգացման հայեցակարգի շնորհանդեսը: Միջոցառման բանախոսներն էին MVRDV աշխարահռչակ ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերության համահիմնադիր Վիննի Մաասը և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։

«ԴԱՐ» հիմնադրամը ու MVRDV ընկերությունը ներկայացնում են Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն, Գագարին, Ծաղկունք, Գեղամավան, Զովաբեր բնակավայրերի զարգացման նոր հայեցակարգը։

Ծրագրի նպատակն է Գագարին հովտի հինգ համայնքն ընդգրկող 34 000 հա տարածքը դարձնել համայնքային կայուն զարգացման օրինակելի մոդել, որտեղ գյուղատնտեսությունն ու էկոտուրիզմը կլինեն առաջնային ճյուղերից։ Նախատեսվում է հովտի 10 000 հողատարածքում տնկել նույնքան բուսատեսակ, և հովիտը գրավիչ դարձնել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մշտական բնակություն հաստատել ցանկացողների համար։

Հովտի նախագծման աշխատանքները ստանձնել է MVRDV նիդերլանդական ճարտարապետական և քաղաքային պլանավորման ընկերությունը։ Ծրագիրն առաջարկում է հովտում ստեղծել կայուն ենթակառուցվածքներ, անհրաժեշտ կառույցներ՝ առևտրի կենտրոն, շուկայի շենք, մարզադաշտ։ Նախատեսվում է կառուցել կրթական, գյուղատնտեսական կենտրոն, որտեղ ներկայացված կլինեն հովտում աճող 10 հզր բուսատեսակները։

«Մեր նախագիծը միայն կառուցապատման կամ գյուղ շենացնելու մասին չէ, նույնիսկ մեր ծրագրի առանցք հանդիսացող կրթության մասին չէ, սա մի նոր տիպի համայնքի մասին է՝ իր այնպիսի կառավարումով, որտեղ կստեղծվի հմտություններ ու կարողություններ՝ զարգացնելու միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան տնօրինել իրենց սոցիալական կյանքը, առողջությունը, կրթությունը՝ պատմական ժառանգության, շրջակա միջավայրի հետ ճիշտ և նուրբ հարաբերվելու միջոցով»,- նշեց «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արսեն Աղաջանյանը։

«Գագարին» նախագծի շրջանակում մինչ այս պահը մի քանի պիլոտային ծրագրեր են իրականացվել, այդ թվում՝ Ծաղկունք բնակավայրում ռեստորանի գործարկումը, Գագարին Ագրո երկրագործական նախագծի մեկնարկը։ 

Ըստ նախագծի իրականացման ժամանակացույցի՝ Գագարինի հովտում շինարարական աշխատանքները նախատեսում են մեկնարկել 2026 թվականին, մինչ այդ կատարվելու են նախապատրաստական, նախագծման աշխատանքներ։

Ծրագրի առանցքային հարցերից է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, որը թույլ կտա խնայել ջուրը և օգտագործել գյուղատնտեսական հողերի ոռոգման համար։

Գլխավոր լուսանկարում ՝ Գագարին հովտի մանրակերտը

Մեկնաբանություններ (1)

Gago
Հերթական նյու Վասյուկին մենակ որ ասում են 2026-ինա մեկնարկելու շինարարությունը, ավարտի ժամկետի մասին խոսք չկա արդեն պարզա, որ Քերոբյանի հերթական հեքիաթներնա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter