HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով հերթական դատական նիստը

Բաքվի Սաբունչինի շրջանային դատարանի վարչական շենքում կայացել է հայ գերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի շինծու գործով դատական հերթական նիստը։ Բաքուն նրանց մեղադրում է, իբր, ահաբեկչական գործողությունների իրականացման մեջ։ Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը։

Այսօրվա նիստի ժամանակ ուսումնասիրվել են գործում առկա փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ Իշխան Սարգսյանի հեռախոսում իբր հայտնաբերվել է տեսանյութ, որը նկարահանվել է 2019 թվականին։ Բաքվի քարոզչամեքենան պնդում է, որ տեսանյութից ստացված կոորդինատներից իբր պարզ է դարձել, որ այն նկարահանվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղում, իսկ այդ գյուղից 40 կիլոմետր հեռավորության վրա, Էյուբլու գյուղի տարածքով, անցնում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր Իշխան Սարգսյանը և Վլադիմիր Ռաֆայելյանը մտադիր էին պայթեցնել այդ նավթամուղը։

Ըստ ադրբեջանական կողմի պնդումների՝ Իշխան Սաղաթելյանի հեռախոսում իբր հայտնաբերվել են նաև Քարվաճառի շրջանի Յուխարի Այրըմ գյուղի լուսանկարները։ Բաքուն հայ գերիներին մեղադրում է նաև այդ գյուղի ճանապարհներն իբր ականապատելու մեջ։

Դատավորը հայտարարել է դատական քննության ավարտի մասին։ Հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 28-ին։

Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Ավելի ուշ, ՊՆ-ն հրապարակել էր նրանց անունները, որոնցից չորսը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս մայիսի 27-ին գերեվարված անձանց ցանկում էին։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter