HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականի հետ։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա, ՀՀ քաղաքացի լինելուց բացի, նաև այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը:

Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ:

Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ:

Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերի: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:  

Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց:

Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։

Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։ 

Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։ 

Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։

Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։

Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը, հակաօրինական են։

Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։

Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով: 

Հգ. անդրսահմանային հետաքննությունը կհրապարակվի ավելի ուշ։

Մեկնաբանություններ (13)

Zaven
@Revd.Dr. Vrej Nersessian Wise written. @Hasmik The War was very well organized by the Azeri. The prior Goverment robbed the country and left a desolate military, economy, poor and defensless people. They and even Armen Sarkissian did nothing for the Armenian people. Except to rob the people and enrich themselves. WAKE UP!
anahit
For content this important, Hetq has done a terrible job of writing a proper news story; it seems that Hetq was more worried about rushing it to screen that properly writing and editing it. The story begins in mid-air, as it were, and the gist of it does not come until the fifth paragraph! What we see here is more of a reporter's notes than a well-organized news story. And there are several surface errors of which the most glaring is the St. Kitts and Saint Kitts! Hetq's claim that this investigation brought the president down (in the title) must be substantiated with proper news writing and editing practices. This criticism does not take away from the seriousness of the content. On the contrary, it emphasizes the fact that slipshod journalism ends up diminishing the gravity of the material presented.
Levon
I had to read the English translation twice to understand what Hetq was trying to say. I went to the Armenian original and was distressed to find it was equally convoluted. Who is editing the editors?
Hasmik
Having dual citizenship is not a crime. Mr Armen Sarkiisian made his fortune in UK, and that’s not a crime either. Pashinyan is the criminal for driving 4000+ young Armenians to death for unwanted war.
Steve
Following on from just reading a "Armenian President Faces Fraud Probe After Resignation" headlined article that contains not a single use of the word "fraud", now we have "The Pyramid of Lies Collapsed" headlining an article that has not even one use of the word "lies" (or, for that matter, "pyramid")! I hear that baby cockroaches aspire to becoming headline writers when they grow up.
Սվետլանա Հարությունյան
Հետաքրքիր հարց է բարձրացվել "Коммерсант"-ի հոդվածում` https://www.kommersant.ru/doc/5182039?from=main. Միտքը հետևյալն է` «Այսպիսով, բառացիորեն կարող են անվավեր ճանաչվել երկրի նախագահի ստորագրած բոլոր փաստաթղթերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հաստատումը։" Վատ չէր լինի: Բայց օրենքը կշրջանցվի, կընտրեն նոր "ճիշտ" նախագահ ու փաստաթուղթ ա որ կստորագրեն ու վավերացնեն: Ինչքան սրտներին կտա: Հետք-ը ի՞նչ է կարծում, կարող է մինչև վերջ մնալ սկզբունքային:
Ara Keutelian
I must say this is the first time i hear about this Agency OCCRP, Bravo!, So this means that nicole Pashinian is not legally prime minister?, Maybe this Agency should investigate prime ministers nicole pashinian wife opening bank account in Glendale California, at least this is the rumors going on here in Glendale , as they say where there is smoke there is a fire.
Սվետլանա հարւթյունյան
Հետք-ը պատվեր է կատարել: Կարդացեք հւնվարի 5-ի հոդված, որը ներկայացնում է Ա. Սարգսյանին որպես պրոբլեմների լուծող` https://spectatorworld.com/topic/can-armen-sarkissian-save-armenia/:
Գևորգ
Նա որպես ազգի,պետության հանդեպ կատարած հանցագործ պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ։ Ի՞նչ է նշանակում մահացել է, թեբա չի կատարել, ոտքի վրա հորինված անվորակ սըտեր։
Zevart
Sorry to see president Armen Sarkisyan go. There is no honest person left in the government.
Serafim
"all the decrees he signed (...) are illegal" - On what law exactly is this claim based on? If one mistake/crime makes all the consequent acts illegal, then everything is illegal.
Revd.Dr. Vrej Nersessian
If the resining President has any human dignity should apologise to the Armenian people for his criminal deception and dishonest conduct. He has seriously damaged the reputation of Armenia,the Armenian people in the homeland and diaspora.The fact that he never spoke against the corrupt leaders should have raised suspicion. If he has any sense of decency he should return to nation the money he wasted and earned under the pretence of being an ambassador,prime minister and president of Armenia. It is time that the Catholicoses of Ejmiadzin and Antelias should hang their heads in shame for promoting the former President as 'Saviour' of Armenia by calling for the resignation of the Prime Minister.
Տ. Մարգարյան
Միանգամայն ճիշտ է, որ Ա. Սարգասյանի կողմից ստորագրված ԲՈԼՈՐ օրենքները և հարամանագրերն անվավեր են ստորագրման պահից: Բրավո Հետքին, փայլուն գործ է!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter