Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամաս 7/19 հասցեում՝ Հայաստանում Բելառուսի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատունը պատկանում է Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և կնոջը՝ Շուշան Ալեքսանյանին։
ԱՆԻՖ-ին ենթակա «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը 2022 թ. 700 մլն դրամ է ներդրել «Գլոբալ Քոննեքթ» ՓԲԸ-ում, որը պատկանում է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի ընկերոջը՝ Սերգեյ Գրիգորյանին:
Բելառուսից արտահոսած ներքին շրջանառության փաստաթղթերը ցույց են տալիս, որ բելառուսական որոշ զինատեսակներ 2020 թ. Ադրբեջանի կողմից կիրառվել են Լեռնային Ղարաբաղում հայ զինվորականների դեմ:
Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է:
Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, Ուկրաինայում բիզնեսով է զբաղվում եւ անշարժ գույք է ձեռք բերել:
Պաշտոնական տվյալներով, Հայաստանի տարածքում շուրջ 365 մլն մ3 փաստացի ծավալով 23 պոչամբար կա։ Դրանցից 11-ը կոնսերվացված է և ռեկուլտիվացման ենթակա։
Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:
ՊՎԾ նախկին աշխատակիցը «Հետք»-ին պատմել է, թե ինչպես են ԲԿ-ում ստուգումների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։
Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։