
Դեսանտագրոհային Դավիթ Հովհաննեսյանը
Դավիթ Հովհաննեսյանը 2012-2017թթ․-ին սովորել է ՌԴ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանում։ 2018թ.-ից ծառայության է անցել Արցախում՝ Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակում՝ որպես դասակի հրամանատար։ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան պատերազմի չորրորդ օրվանից նշանակվել է վաշտի հրամանատար:
Պատերազմի առաջին օրվանից Դավիթն իր վաշտի հետ մարտական խնդիրներ է կատարել Մարտակերտի շրջանի Թալիշ, Աղդաբան, Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանի Շեխեր գյուղում և Շուշիում։
Նոյեմբերի 6-ին Դավիթ Հովհաննեսյանը վիրավորվել է Շուշիի մատույցներում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել