HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է ՀԷՑ-ին. պետական շենքում ապրող քաշաթաղցիները օրինական էլեկտրաէներգիա ունեն

Պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է ՀԷՑ-ին Նորքի այգիներ 180 հասցեում ապրող քաշաթաղցիներին օրինական էլեկտրաէներգիա տրամադրելու համար։

Կոմիտեն դարձել է բաժանորդ, այժմ այնտեղ բնակվող ընտանիքներն օրինական էլեկտրաէներգիա ունեն։

Հունվարի 14-ին «Հետքը» գրել էր, որ ՀԷՑ-ն անջատել է Քաշաթաղից տեղահանվածների էլեկտրաէներգիան։ Քաշաթաղցիներն ապօրինի լարանցում են կատարել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնից։

Նրանք բազմիցս դիմել են օրինական բաժանորդ դառնալու համար, բայց մերժվել են։ Քաշաթաղցիները բաժանորդ դառնալ չեն կարող, քանի որ գրանցված չեն տվյալ հասցեում։

Բերձորից տեղահանված Լուսինե Մելիքսեթյանը պատմեց մեզ, որ ՀԷՑ-ն ընդունել է Պետգույքի կառավարման կոմիտեի դիմումը։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտե»-ն քաշաթաղցիներին 900 000 դրամ է տրամադրել, որ նրանք առաջիկայում վճարեն սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

«Բացի բաժանորդ դարձնելուց ՀԷՑ-ը մեզ համար սնունդ, հիգիենայի պարագաներ, երեխաների համար կոշիկներ է ուղարկել»,- ասաց նա։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ անգամ ոստիկանական աշխատակիցների հետ հասցե այցելել են ոչ թե ՀԷՑ-ի աշխատակիցները, այլ «Երքաղլույս» ՓԲԸ-ի, քանի որ առաջին անգամ ապօրինի էլեկտրաէներգիա քաշաթաղցիները վերցրել են «Երքաղլույսից», ապա՝ ՀԷՑ-ից։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ այժմ բաժանորդ դարձել են ոչ թե քաշաթաղցիները, այլ Պետգույքի կառավարման կոմիտեն։

Այսօր՝ հունվարի 27-ին, Կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով որոշում է ընդունվել օտարել Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք-շինությունները և օգտագործման համար հատկացված հողամասը։

Այս անգամ աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գնահատված արժեքի 85%-ը՝ նախկին 100%-ի փոխարեն ՝ 1 մլրդ 207 մլն 233 750 դրամ։

Ավելի վաղ Պետգույքի կառավարման կոմիտեից «Հետք»-ին հայտնել էին, որ բնակիչները պետք է լքեն կիսավեր շենքը, քանի որ այն հասարակական նպատակային նշանակության գույք է և ենթակա է օտարման։

Շենքն օտարելուց հետո, քաշաթաղցիները ստիպված կլինեն լքել այն։

Մեկնաբանություններ (1)

Անահիտ Գրիգորյան
Բայց մեր կարծիքն հաշվի առնող կա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter