
ՔՊ-ն քննարկել է Վահագն Խաչատուրյանին նախագահի թեկնածու առաջադրելու հարցը
Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։ Այս մասին նախ հայտնեցին երկու օրաթերթեր՝ «Հրապարակը» եւ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը», իսկ ավելի ուշ՝ Հանրային հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտնեց հրաժարական տալու իր որոշման մասին։ Հունվարի 30-ին լրացել է մեկշաբաթյա ժամկետը, որի ընթացքում Արմեն Սարգսյանը կարող էր ետ վերցնել իր դիմումը։
Թե ինչպես է տեղի ունենալու նոր նախագահի ընտրությունը՝ բացատրել ենք այստեղ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել