HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան պատասխանել է Վաշինգտոնի անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկին

ԱՄՆ Պետքարտուղարությունն ստացել է Մոսկվայի գրավոր պատասխանը՝ Ուկրաինայում հակամարտության սրման թուլացման ուղղությամբ Վաշինգտոնի արված առաջարկներին։ Deutsche Welle-ն գրում է, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հունվարի  31-ի երեկոյան հաստատել է այդ տեղեկատվությունը։ Պատասխանի բովանդակության վերաբերյալ, սակայն, մանրամասներ չեն նշվում։ 

Ինչպես նշել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, Միացյալ Նահանգները «ոչ արդյունավետ» է համարում փաստաթղթի հանրային քննարկումը և այդ պատճառով դա թողնում է Ռուսաստանի հայեցողությանը։ Մամուլի քարտուղարը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ հավատարիմ է երկխոսությանը և կշարունակի խորհրդակցություններ անցկացնել իր դաշնակիցների և գործընկերների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի։ 

Նախորդ շաբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը Մոսկվա էր ուղարկել Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջներին իր պատասխանը։ Այնտեղ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Վաշինգտոնը կրկին մերժել էր Մոսկվայի պահանջները դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցման մասով։ Այդ փաստաթղթերը չէին հրապարակվել։ Սակայն, ինչպես նշել էր Բլինքենը, Մոսկվային ուղղված պատասխանում «Ռուսաստանի համար կան դրական պահեր»։ 

Ներկայիս ճգնաժամային իրավիճակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինքենը հեռախոսով կքննարկեն այսօր՝ փետրվարի 1-ին։ 

Նախորդ տարվա վերջին Ռուսաստանն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին էր փոխանցել համաձայնագրի նախագիծ, որտեղ Կրեմլը պահանջում էր Եվրոպայում անվտանգության երաշխիքներ։ Ի թիվս այլոց, այնտեղ նշվում էր դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարումը, որտեղ Ռուսաստանն իր անվտանգության սպառնալիքներ է տեսնում։ Մասնավորապես, Կրեմլը ցանկանում է կանխարգելել Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցումը։ Իրենց հերթին, ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն կասկածներ ունեն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է ներխուժել հարևան Ուկրաինա։ Կրեմլը հերքում է այդ մեղադրանքները։

Լուսանկարը՝ cnas.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter