HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Միքայել Միքայելյանը 30 կմ սկիաթլոնում զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ 30 կմ սկիաթլոն մրցաձևը (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ)։ Այստեղ Հայաստանը ներկայացնում էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։ 

30 կմ սկիաթլոնին մասնակցում էր 70 դահուկավազորդ, սակայն նրանցից 21-ը չկարողացան հասնել եզրագծին և դուրս մնացին պայքարից, իսկ եզրագծին հասած 49 մարզիկների մեջ Միքայել Միքայելյանը 47-րդն էր։ Նա 30 կմ տարածությունը հաղթահարեց 1 ժամ 25 րոպե 53․7 վայրկյանում։

Դասական ոճում Միքայել Միքայելյանը բավական համեմատաբար լավ հանդես եկավ և զբաղեցրեց 35-րդ հորիզոնականը, սակայն ազատ ոճում ուժերը չբավարարեցին, և նա զիջեց իր դիրքերը։

Այս մրցաձևում իրեն հավասարը չունեցավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը, որը 30 կմ տարածությունը հաղթահարեց 1 ժամ 16 րոպե 9․8 վայկյանում։ Նա 1 րոպե 11 վայրկյանով գերազանցեց երկրորդ հորիզոնականը զբացեցրած, Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Դենիս Սպիցովին։ Իսկ երրորդ տեղը զբաղեցրեց ֆինն մարզիկ Իյվո Նիսկանենը։ Այսպիսով, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականը Պեկինի խաղերում իր առաջին ոսկին նվաճեց, ինչին գումարվեց նաև մեկ արծաթ։

Հիշեցնենք, որ Միքայել Միքայելյանը փետրվարի 11-ին կմրցի նաև դահուկավազքի 15 կմ դասական ոճում, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա Կատյա Գալստյանը։ Նա փետրվարի 8-ին իր ուժերը կչափի արագավազքում (սպրինտ):

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter