HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կատյա Գալստյանը սպրինտում զբաղեցրեց 80-րդ հորիզոնականը

Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ կանանց սպրինտի (արագավազք) որակավորման փուլը , որտեղ Հայաստանը ներկայացնում էր դահուկավազորդուհի Կատյա Գալստյանը։

Կանանց սպրինտի որակավորման փուլին մասնակցում էր 91 մարզիկ։ 1500 մետր տարածությունը ամենաարագ հաղթահարած 30 դահակավազորդուհիները անցնում են քառորդ եզրափակիչ, իսկ մյուսները լքում են պայքարը։ 29-ամյա Կատյա Գալստյանը 1500 մ տարածությունն անցավ 4 րոպե 0,48 վայրկյանում և զբաղեցրեց 80-րդ հորիզոնականը։

Որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցեց շվեդ դահուկավազորդուհի Յոնա Սունդլինգը, որը 1500 մետրը հաղթահարեց 3 րոպե 9․03 վայրկյանում։ Երկրորդը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոզի Բրենանն էր՝ 3 ր 14․83 վրկ արդյունքով, իսկ երրորդը՝ շվեյցարացի Նադին Ֆենդրիխը՝ 3 ր, 15․65 վրկ արդյունքով։

Նշենք, որ Կատյա Գալստյանը պայքարի մեջ կմտնի նաև փետրվարի 10-ին։ Նա և Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անգելինա Մուրադյանը կմրցեն դահուկավազքի 10 կմ դասական ոճում։

Հայաստանի Օլիմպիական հավաքականի անդամներից Միքայել Միքայելյանը ավելի վաղ 30 կմ սկիաթլոնում 70 դահուկորդների մեջ զբաղեցրել էր 47-րդ հորիզոնականը։

Լուսանկարը՝ ՀԱՕԿ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter