
CIT. Վորոնեժից և Մերձմոսկվայից Ռուսաստանը տանկային բանակ է տեղափոխում Ուկրաինայի սահման
Ռուսաստանը 1-ին գվարդիական տանկային բանակի տեխնիկան Վորոնեժի հրաձգարանի մոտից տեղափոխում է Ուկրաինայի հետ սահման։ Այդ մասին հայտնում է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական խումբը։
Փետրվարի 11-ին հրապարակված տեսանյութում, որը նկարահանվել է Վորոնեժի արվարձանում գտնվող Մասլովկա կայարանում, էշելոնի կազմում երևում են «Мста-С» ինքնագնաց հրետանային կայանքներ և Т-80У տանկեր։
Воронеж pic.twitter.com/2rce61B1KQ
— IgorGirkin (@GirkinGirkin) February 11, 2022
Բելգորոդում գնացքների վրա նկատվել են նաև 4-րդ գվարդիական տանկային դիվիզիայի կազմում գտնվող տանկեր։ CIT-ի տվյալներով՝ էշելոններն այնտեղ են ժամանել Մոսկվայի մարզի Սելյատինո և Կուբինկա-2 կայարաններից, «ինչը վկայում է Ուկրաինայի սահման հավելյալ տեխնիկայի տեղափոխման մասին»։
Եվս մեկ էշելոն Բելգորոդի մարզ է ժամանել Սմոլենսկի մարզի Կրասնի Բոր կայարանից, որտեղ տեղակայված է 49-րդ զենիթային հրթիռային բրիգադը։
Білгород, місце зйомки: 50.589635676913296, 36.60122715538944 https://t.co/1jDvIbmT7J
— Danvan (@danvan71) February 12, 2022
«Սահմանին տեխնիկայի նման առաջքաշումը լուրջ մտահոգություններ է առաջացնում հաջորդ շաբաթ Ուկրաինայի դեմ ենթադրյալ գործողության վերաբերյալ ամերիկյան հետախուզության նախազգուշացումների և Կիևից օտարերկրյա դեսպանատների տարհանման մասին տեղեկությունների ֆոնին»,- եզրակացրել են CIT-ի վերլուծաբանները։
Հիշեցնենք, որ նախօրեին գերմանական Der Spiegel-ը, հղում անելով բարձրաստիճան իր աղբյուրներին, գրել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։
Նախագահ Ջո Բայդենի օգնականները պաշտոնապես չէին հաստատել այս տեղեկատվությունը, բայց և չէին բացառել հավանականությունը, որ «ներխուժումը կարող է սկսվել մինչև Պեկինում Ձմեռային օլիմպիական խաղերի ավարտը՝ փետրվարի 20-ը»։
Մեկ օրվա ընթացքում առնվազն 17 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան, ինչը պայմանավորված է այդ երկիր Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ։ Հայտարարությունները տարածվել են Սպիտակ տան այն հայտարարությունից հետո, որտեղ նշվում է, որ Ռուսաստանը կարող ներխուժումը սկսել ցանկացած ժամանակ։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հավանական ամսաթիվ է նշում փետրվարի 16-ը։
Լուսանկարը՝ արխիվային/ TACC գործակալություն
Մեկնաբանել