HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գյուղմթերքը թանկացել է 13,8%-ով, ամենաշատը՝ սպիտակ կաղամբն ու կարտոֆիլը

Գյուղատնտեսական արտադրանքի գների ինդեքսը ԵԱՏՄ-ում 2021թ. դեկտմեբրին 2020թ. դեկտեմբերի համեմատ 15%-ով աճել է, իսկ մեկ ամսում՝ 2021 նոյեմբեր-դեկտեմբերին գներն աճել են 0,8%-ով։ Այս մասին են վկայում ԵՏՀ Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալները։

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գյուղմթերքի ամենաշատ թանկացումը գրանցվել է Ղրղզստանում` 31,8%-ով, երկրորդ տեղում Բելառուսն է՝ 18,7%, ապա՝ Ղազախստանը՝ 17,3%։ Հայաստանում գյուղմթերքը թանկացել է 13,8%-ով, Ռուսաստանում՝ 13,6%-ով։

Այս առումով՝ Հայաստանում մեկ տարում ամենաշատը թանկացել են բուսաբուծական ապրանքները։

Մասնավորապես, 2021թ. դեկտեմբերին նախորդ 2020թ. դեկտեմբերի համեմատ բուսաբուծական արտադրանքը Հայաստանում թանկացել է 32,4%-ով, սակայն ԵԱՏՄ-ում ամենաշատն այդ ապրանքները թանկացել են Ղրղզստանում՝ 41,9%, Հայաստանը երկրորդն է, երրորդը՝ Բելառուսը՝ 26,4%։

Սակայն, ի տարբերություն ԵԱՏՄ այլ երկրների, բուսաբուծական արտադրանքներից Հայաստանում միջինից բարձր գներ ունեն և զգալիորեն թանկացել են՝ սպիտակ կաղամբը՝ 3,3 անգամ, կարտոֆիլը՝ 1,8 անգամ, սոխը՝ 1,6 անգամ, սեղանի գազարը (44,9%)։

Համեմատության համար, Բելառուսում կարտոֆիլի և սպիտակ կաղամբի գներն աճել են 1,8 անգամ, սոխինը՝ 1,5 անգամ։

Գյուղմթերքի գները ԵԱՏՄ-ում -2022
Infogram

Անասնաբուծական ծագման արտադրանքն ամենաշատը նույնպես թանկացել է Ղրղզստանում՝ 21,9%-ով, Բելառուսում՝ 16,7%-ով։ Հայաստանում անասնաբուծական ապրանքները մեկ տարում թանկացել են 11,2%-ով։ Ապրանքի ամենաքիչ թանկացումները եղել են Ղազախստանում՝ 9,7%-ով։

Անասնաբուծական արտադրանքի միջինից բարձր գներ են գրանցվել Բելառուսում. թռչնամիսը թանկացել է 28,7%-ով, խոզինը՝ 24,7%-ով։

Այնուամենայնիվ, ԵԱՏՄ երկրներում գրանցված թանկացումներով հանդերձ, Հայաստանում գնաճն ամենացածրերից է թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի դեպքում։

Նշենք, որ 2021թ. առաջին կիսամյակում Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի աճ էր գրանցվել՝ 6,4%, հաջորդը Ղազախստանն էր՝ 3,2%, ապա՝ Ղրղզստանը՝ 1,3% և Ռուսաստանը՝ 0,2%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter