HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի։ Այդ մասին Meduza-ի փոխանցմամբ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ճշտող հարցին, թե արդյոք նիստը արտահերթ է, թե պարբերական, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ այն «պարբերական չէ»։ Պեսկովը խուսափել է նաև պատասխանել այն հարցին, թե ինչ հարցեր են ներառված նիստի օրակարգում։ 

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Պուտինը երկուշաբթի կունենա նաև միջազգային մի քանի հեռախոսազրույց։ Լրատվամիջոցները ենթադրում են, որ օրակարգի հիմնական թեման կլինի Ուկրաինան։ 

Ռուսաստանը 2021 թվականի աշնանից զորքեր է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ դա բացատրելով զորավարժությունների անցկացմամբ։ ԱՄՆ գնահատմամբ՝ Ռուսաստանը սահմանին տեղակայել է ավելի քան 150 000 զինծառայող։ Արևմուտքի երկրները կարծում են, որ Ռուսաստանը կարող է առաջիկա օրերին սկսել ներխուժումն Ուկրաինա։ Կրեմլը հերքում է՝ պնդելով, որ չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա։ 

Վերջին օրերին Դոնբասում իրավիճակը խիստ լարված է։ Փետրվարի 18-ին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հայտարարել էին դեպի Ռուսաստան Դոնբասի բնակչության զանգվածային տարհանման մասին։ Այդ պատճառով Ռուսաստանի մի քանի մարզերում և երկրամասերում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։

Լուսանկարը՝ РИА Новости / Алексей Дружинин

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter