HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը ազգային անվտանգության հարցով խորհրդակցություն է անցկացնում. օրակարգում Ուկրաինան ու Ռուսաստանն են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր վարչակազմի հետ ազգային անվտանգության հարցերով խորհրդակցություն է անցկացնում։ Այդ մասին, The New York Times-ի փոխանցմամբ, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ 

«Նախագահ Բայդենն այսօր հանդիպում է ազգային անվտանգության հարցերով իր թիմի հետ և պարբերաբար տեղեկատվություն է ստանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձությունների վերաբերյալ»,- հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը։ Վերջինիս տվյալներով՝ հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ ԶՈւ շտաբերի հրամանատարների կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։ NBC-ն չի մանրամասնել, թե ինչ առիթով է հրավիրվել արտահերթ հանդիպումը։ 

Սպիտակ տանը դեռևս չեն պատասխանել TACC պարբերականի թղթակցի հարցին՝ հաստատելու հանդիպման անցկացումը։ Երկուշաբթի օրն ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը, որը դաշնային տոն է, իսկ այդ օրը կառավարությունը չի աշխատում։ 

Հիշեցնենք, որ նախօրեին Բայդենն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ քննարկում էր ունեցել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ։

Մի քանի ժամ առաջ Ռուսաստանում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի մասնակիցները քննարկում էին Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը։ Խորհրդի անդամներին լսելուց հետո Պուտինը հայտարարեց, որ այսօր որոշում կկայացնի այդ մասով։ Բացի այդ, նաև հայտնի դարձավ, որ այսօր՝ փետրվարի 21-ին, Պուտինը ուղերձով կդիմի ռուսաստանցիներին։

Լուսանկարը՝ արխիվային/Սպիտակ տան մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter