
ԱԱԾ-ին, սահմանների ամրացման նպատակով, Գորիսում հողամասեր կհատկացվեն
Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասեր կամրացվեն Ազգային անվտանգության ծառայությանը։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 23-ի նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով։
Հողամասերը գտնվում են Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն գյուղերում։
Ըստ Կառավարության հիմնավորման՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, որի նպատակով առանձնացվել են անհրաժեշտ հողամասեր։
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Կառավարության որոշմամբ ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել նաև Կապանում և Գորիսում, Որոտան և Ագարակ գյուղերում, ինչպես նաև Ճակատենում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել