HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կձևավորվի վտանգավոր ապրանքների միասնական տեղեկատվական համակարգ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, հաշվի առնելով վտանգավոր ապրանքների վերաբերյալ տեղեկատվական համակարգի պիլոտային ծրագրի արդյունքները, որոշում է ընդունել նախապատրաստել ԵԱՏՄ-ում այդ տեղեկատվական համակարգի ձևավորման գործընթացի ամբողջական մեկնարկի համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Մշակվել է նաև գործողությունների ծրագիր՝ ուղղված ԵԱՏՄ շուկայում շրջանառվող ապրանքների վերահսկողության կազմակերպման ոլորտում արդեն իսկ ընդունված համաձայնագրերի իրականացմանը։

Դրանք ոլորտը կարգավորող երկու հիմնարար միջազգային պայմանագրեր են՝ Համաձայնագիր Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական ​​վերահսկողության իրականացման սկզբունքների և մոտեցումների մասին և Համաձայնագիր Միությունում այն ​​ապրանքների շրջանառության կարգի մասին, որոնց նկատմամբ պահանջներ սահմանված չեն որևէ տեխնիկական կանոնակարգով:

Լիազորված մարմիններին հանձնարարվել է նաև ժամանակին վերջնական տեսքի բերել իրենց ազգային տեղեկատվական համակարգերը և ապահովել գործընթացի իրականացման պատրաստակամությունը։

Վտանգավոր ապրանքների վերաբերյալ միասնական տեղեկատվական համակարգի պիլոտային ծրագիրն իրականացվել է 2018-2021թթ.-ին։

Մասնավորապես, վեց տեխնիկական կանոնակարգերի օրինակով (ցածր լարման սարքավորումների, անվավոր տրանսպորտային միջոցների, երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքների, խաղալիքների, մսի և կաթնամթերքի տեխկանոնակարգերով) վերահսկողության իրականացնող մարմինները ավելի քան 100 ծանուցում են ստեղծել Միության պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքների հայտնաբերման վերաբերյալ։

Այս ընթացքում, բացի միասնական իրազեկումից, ԵԱՏՄ ցանկացած երկրում վտանգավոր ապրանքներ հայտնաբերելիս վերահսկող պետական մարմինները միջոցներ են ձեռնարկել՝ ընդհուպ մինչև այդ ապրանքի՝ շրջանառությունից հանելը։

Պիլոտային ծրագրի արդյունքները դրվելու են ԵԱՏՄ-ում վտանգավոր կամ չհամապատասխանող ապրանքների հայտնաբերման մասին տեղեկատվական համակարգի ստեղծման հիմքում՝ որպես «Վտանգավոր ապրանքների տեղեկատվական համակարգի ձևավորում, սպասարկում և օգտագործում» ընդհանուր գործընթացի մաս:

Այս գործընթացի իրականացումը, ըստ ԵՏՀ, թույլ կտա Միության անդամ պետությունների լիազոր մարմիններին համակարգված համագործակցել՝ արձագանքելու և արագ միջոցառումներ ձեռնարկելու համար, ներառյալ սպառողների համար հայտնաբերված վտանգավոր ապրանքների մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter