
Արցախի գազատարի վերանորոգման համար Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են
Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։
Խողովակաշարը վնասվել է 2020 թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։
Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է , որ «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։
«Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»,- նշված է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ։
Մեկնաբանել