HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը շարունակում է ականանետեր և խոշոր տրամաչափի զենքեր կիրառել Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։ 

«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:

ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:

Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և 2 արկ արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ, այնուհետև՝ ժամը 16։21-ին, 3 ական է արձակել Խնապատ գյուղի ուղղությամբ, 2 արկ էլ ընկել է Փառուխ գյուղի տարածքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter