HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Աերոֆլոտ»-ը (Аэрофлот) վերսկսում է թռիչքները դեպի Երևան

«Аэрофлот» ավիաընկերությունը, որը մարտի 8-ից ժամանակավորապես դադարեցրել էր միջազգային բոլոր չվերթերը, վերսկսում է դրանք դեպի Հայաստան, Ադրբեջան և Ղրղզստան։ Այդ մասին տեղեկատվությունը հայտնվել է ռուսական խոշորագույն ավիաընկերության կայքում։

Մարտի 14-ից ավիափոխադրողը վերականգնում է կանոնավոր չվերթերը Ղրղզստանի Օշ և Բիշքեք քաղաքներ։ Մարտի 15-ից «Аэрофлот»-ը բացել է Երևան և Բաքու չվերթերի տոմսերի վաճառքը։ Երևան «Аэрофлот»-ի միջոցով հնարավոր կլինի թռչել արդեն մարտի 22-ից։ Թռիչքները կիրականացվեն ռուսական Sukhoi SuperJet 100 ինքնաթիռներով։

«Аэрофлот»-ը մարտի 8-ից դադարեցրել էր արտասահման բոլոր թռիչքները՝ բացառությամբ Մինսկի։ Ավիաընկերությունն այդ մասին հայտարարել էր այն բանից հետո, երբ Ռոսավիացիան լիզինգային ինքնաթիռներ ունեցող ռուսական ավիափոխադրողներին խորհուրդ էր տվել դադարեցնել միջազգային չվերթերը, ինչը պայմանավորված էր այդ ինքնաթիռների զանգվածային ձերբակալությամբ։ Դրանք սկսվել էին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։

Ավիացիոն ոլորտում հայտնի Cirium վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ռուսական ավիաընկերությունները շահագործում են 980 քաղաքացիական ինքնաթիռ։ Դրանցից 777-ը լիզինգով են, այդ թվում 515-ը՝ արտասահմանյան ընկերություններից։

Մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս տեղական ավիաընկերություններին իրենց վրա ձևակերպել լիզինգի մեջ գտնվող արտասահմանյան ինքնաթիռների իրավունքները և շարունակել դրանց շահագործումը:

Լուսանկարը՝ Татьяна Белякова / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter