HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանին հեռացնելուն. հայկական կողմը չի մասնակցել քվեարկությանը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամները միաձայն ընդունել են բանաձևի նախագիծ, որով կոչ է արվում Ռուսաստանին անհապաղ հեռացնել կազմակերպությունից: Այդ մասին նշվում է ԵԽԽՎ կայքում։

Վեհաժողովում համարում են, որ Ռուսաստանը «այլևս չի կարող լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություն», քանի որ «իրականացրել է կազմակերպության կանոնադրության կոպիտ խախտումներ», ինչպես նաև չի կատարում Խորհրդի առջև իր պարտավորությունները։

Նախագծին կողմ է քվեարկել Վեհաժողովի 216 ներկայացուցիչ, 3-ը ձեռնպահ է մնացել։ Որևէ ներկայացուցիչ դեմ չի քվեարկել։ Քվեարկությունից պարզ է դառնում, որ հայկական կողմը չի մասնակցել դրան։ Քվեարկությանը չի մասնակցել նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Ձեռնպահ քվեարկած պատգամավորներից մեկը ներկայացնում է Լեհաստանը, մյուսը՝ Գերմանիան, իսկ երրորդն էլ՝ Բուլղարիան։

Փետրվարին Եվրոպայի խորհուրդը քննադատել էր Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը, ինչպես նաև Ուկրաինա ներխուժումը։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դադարեցրել էր կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածությունը՝ նրան զրկելով կոմիտեում, ԵԽԽՎ-ում և մյուս մարմիններում աշխատանքի մասնակցության իրավունքից։

Մարտի 15-ին Ռուսաստանը, որը 1996 թվականից մասնակցում էր Եվրոպայի խորհրդի աշխատանքներին, անձամբ սկսեց կազմակերպությունից դուրս գալու գործընթաց։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ խորհուրդը վեր է ածվել «մարդու իրավունքների հանդեպ նեոլիբերալ մոտեցման ագրեսիվ սերմանման կառուցվածքի»՝ խախտելով կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքներն ու արժեքները:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter