
Արցախում գազամատակարարումը կվերականգնվի մարտի 19-ից
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, և այս պահին բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ։
Միևնույն ժամանակ շտաբը տեղեկացնում է, որ անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով բնական գազի օգտագործումն «Արցախգազ» ՓԲԸ բաժանորդներին հասանելի կլինի սկսած մարտի 19-ից։
Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 8-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական դիրքի մոտ վնասվել էր ՀՀ-ից Արցախ մտնող գազատար խողովակը, և ադրբեջանական կողմը խոչընդոտում էր վերանորոգման աշխատանքների իրականացմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել