HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Գազատարի «արկածախնդրությունն» ուղղված է Արցախում էթնիկ զտումներն ավարտին հասցնելուն». Վ. Վարդանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վերահաստատում է՝ Կառավարության ծրագրում տեղ գտած այն դրույթը, ըստ որի` Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը:

«Կառավարության ծրագրում ամրագրված ոչ միայն այդ, այլ մնացած բոլոր դրույթները Կառավարությունը հետզհետե կյանքի է կոչում»,- խորհրդարանական ճեպազրույցում ասաց պատգամավորը:

Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը, սակայն, ընդգծեց՝ չպետք է մոռանալ Արցախում խաղաղապահների առկայությունն ու որոշ դերակատարությունը: Պատգամավորն անդրադարձավ Արցախում գազամատակարարման դադարեցման հարցին՝ ասելով, թե այս օրերի ընթացքում Կառավարությունը եւ խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր ջանքերը ներդրել են միջազգային գոծընկերներին իրավիճակի մասին տեղյակ պահելու և խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:

«Գիտեք, որ այդ հարցին այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը՝ նշելով, թե ինչով կարող է պայմանավորված լինել նման վերաբերմունքը, և որ գազատարի հետ կապված նման «արկածախնդրությունն», ըստ էության, ուղղված է Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունն ավարտին հասցնելուն: Մենք սրա մասին խոսել էինք ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, որ Արցախում մենք տարածքային խնդիրներ չենք լուծում, խոսքը ժողովուրդների իրավունքների մասին է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Պատգամավորը նաև համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի վարքագիծն, ըստ էության, ավելի է ամրապնդում Հայաստանի դիրքերը միջազգային հարթակում:

«Մասնավորապես, ՄԱԿ-ի միջազգային դատարանում՝ կապված ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի լուրջ խախտումների, և առավել հիմնավոր է դարձնում այն, որ Արցախում խնդիրը կրում է էքզիստենցիալ բնույթ»,-եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter