HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սամվել Բաբայան. «Պետք է ստիպել ռուսական կողմին, որ հետ տա էդ դիրքերը»

«Ազատական» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի համոզմամբ՝ Արցախի Ասկերանի շրջանում առաջացած կոնֆլիկտի պատճառն այն է, որ ՌԴ միջնորդությամբ Արցախի ՊԲ-ն դեռ օրեր առաջ այդ հատվածից հանել է իր դիրքերը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ Բաբայանն ընդգրկվել է արցախյան երկրորդ պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի աշխատանքներում, և դրա շրջանակներում եկել էր խորհրդարան:

«Որքանով ես տեղեկացված եմ, մինչ էդ ռուսական կողմը դիմել էր ՊԲ-ին, որ էդ պոստերը հանեին, ու երկու կողմն էլ հանում են էդ պոստերը, բայց պարզվեց, որ հետո արդբեջանցիները եկել են, էդտեղ նստել, հիմա ռուսական կողմը գնացել է, որ էդ հարցերը կարգավորի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության՝ մարտի 24-ին ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը:

Ըստ Բաբայանի տեղեկատվության` հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հատվածից հանել դիրքերը՝ թողնելով այն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո:

«Պետք է պահանջել, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց իսկ առաջարկով են էդ դիրքերը հանել: Պետք է ստիպել ռուսական կողմին, որ հետ տա էդ դիրքերը»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter