HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու նախագիծը չստացավ ԱԺ հանձնաժողովի դրական եզրակացությունը

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում էր նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 80 հազար դրամ:

Պատգամավորն առաջարկում է գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերում ևս փոփոխություններ կատարել, ըստ որի՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 478 դրամ.

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 534 դրամ.

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 800 դրամ:

Հիշեցնենք, որ Վարդանյանն առաջարկում էր նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ: Այս նախագիծը ևս չէր ստացել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը և չէր ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ:

Կառավարության բացասական եզրակացությունը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, փոխնախարարը հիշեցրեց՝ կառավարության հնգամյա ծրագրով սահմանված է, որ մինչև 2026 թվականը նվազագույն ամսական աշխատավարձը պետք է դառնա մինչև 85 հազար դրամ: Փոխնախարարի խոսքով՝ նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումը պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով, կարճաժամկետ ու երկարաժամկետ մակրոտնտեսական ազդեցության ու ռիսկերի գնահատմամբ: Ըստ նրա՝ նվազագույն ամսական աշխատավարձի 17 տոկոսով բարձրացումը կարող է հանգեցնել անվանական աշխատարձի չբարձացման կամ նվազեցնի աշխատողների աշխատաժամանակը կամ վերջիններս ազատվեն աշխատանքից՝ ոչ ֆորմալ զբաղվածության աճ գրանցելով: Փոխնախարարը նաև ընդգծեց, որ գործատուների տեսակետը հաշվի առնված չէ, ուստի կառավարության մոտեցումն է անփոփոխ թողնել օրենքը:

Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով բացասական եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter