HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կրեմլը ողջունում է խաղաղության բանակցություններ սկսելու՝ Երևանի և Բաքվի որոշումը

Կրեմլը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝  խաղաղության բանակցությունների գործընթաց սկսելու վերաբերյալ։ Այդ մասին հինգշաբթի՝ ապրիլի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բրյուսելում նախօրեին կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ նա ասել է. «Պարզ է, որ այդ գործընթացը շարունակական է, սակայն այդպիսի փաստաթղթի հանգելու առաջխաղացումն ինքնին դրական և ողջունելի փաստ է»։

Հիշեցնենք, որ նախօրեին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տեւած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter