HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Զրոյացվել են որոշ մաքսատուրքեր և պարզեցվել ներմուծման ընթացակարգերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել ընդլայնելու այն ապրանքների ցանկը, որոնք ԵԱՏՄ տարածք կարող են ներկրվել առանց մաքսատուրքի։ Բացի այդ, պարզեցվել են ներմուծման մի շարք ընթացակարգեր։

Նոր ցանկում ներառվել են ներմուծվող մի շարք շատ կարևոր ապրանքներ, մասնավորապես՝ որոշ պարենային ապրանքներ ու դրանց բաղադրիչները, փաթեթավորման նյութերը, որոշ քիմիական արտադրանքներ, տրանսպորտային միջոցների արտադրության և վերանորոգման համար նախատեսված բաղադրիչներ:

ԵՏՀ Կոլեգիայի իրավասության մեջ գտնվող մի շարք ապրանքների մասով զրոյացման որոշումը կկայացվի արդեն մոտ ապագայում։

«Նաև արտաքին սահմանափակումների համատեքստում և հաշվի առնելով մաքսային սակագնի կարգավորման միջոցառման կարճ ժամկետը՝ որոշվել է պարզեցնել դրա գործնական կիրառման գործընթացը՝ բացառելով ներմուծվող ապրանքների հիմնական մասի նպատակային նշանակության հաստատման անհրաժեշտությունը»,- ասել է ԵՏՀ Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։

Նա հայտնել է, որ պարզեցումն ազդում է նաև Հանձնաժողովի կողմից նախկինում արդեն իսկ տրված արտոնությունների վրա, մասնավորապես՝ որոշումը տարածվելու է 2022թ. մարտի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա։

Նշենք, որ ավելի վաղ ԵՏՀ Խորհրդի 2022թ մարտի 17-ի թիվ 37 որոշման համաձայն՝ մինչև 2022թ. սեպտեմբերի 30-ը պարենային ապրանքների և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման ձևով սակագնային արտոնություն էր տրվել։

Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։

Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։

Հիշեցնենք, նաև մարտի 21-ից ԵՏՀ-ն որոշում էր ընդունել նաև զրոյացնել ճարպային սպիրտների ներկրման մաքսատուրքը։

Ճարպային սպիրտները, մասնավորապես, օգտագործվում են որպես հումք՝ հեղուկ լվացող և մաքրող միջոցների, կոսմետիկայի, մետալուրգիայի, տեքստիլի, կաշվի, ներկի և լաքի, թղթի, սննդի, բժշկական արդյունաբերության և գյուղատնտեսության արտադրության մեջ մակերևութային ակտիվ նյութերի արտադրության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter