HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների մեկնարկը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, որտեղ ներկայում նախագահում է Լեհաստանը, ողջունում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը և հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շուրջ աշխատանքների մեկնարկը։ Այդ մասին նշվում է կազմակերպության թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։ 

«ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումն ու հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շուրջ աշխատանքների մեկնարկը։ Կազմակերպության նախագահությունը պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ իրավիճակի ապահովման բոլոր ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ 4 ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Ալիևն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Լուսանկարը՝ ԵԱՀԿ պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter