Փաշինյանի հայտարարությունների առիթով Արցախում հրատապ խորհրդակցություն է հրավիրվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Այս մասին հաղորդում է «Արցախպրեսը»՝ հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությանը։
Ինչպես հաղորդվում է, Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման շուրջ արված հայտարարության վերաբերյալ՝ պահանջելով շտապ խորհրդակցություններ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ ներկայացնելու Արցախի իշխանությունների՝ այս առթիվ միասնական ու հստակ քաղաքական դիրքորոշումը:
Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից՝ խոստանալով կատարել հասարակական դաշտի ներկայացուցիչների պահանջը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել