
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ փակ են
Ընդդիմադիր քաղաքական ուժերը երեկ՝ մայիսի 1-ին, հայտարարեցին մասշտաբային բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ նշելով, որ այսօր առավոտից Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն։
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթլյանը քիչ առաջ իր ֆեյբուքյան էջում գրառում կատարեց՝ հայտնելով, որ այս պահին պարալիզացված են՝
Պռոշյան-Հրազդանի կիրճ, Բաղրամյան-Պռոշյան, Տերյան-Աբովյան(Պլանի գլուխ) Հերացի, Կորյուն-Հերացի-Խանջյան, Սայաթ-Նովա-Չարենց, Երվադ Քոչար-Վարդանանց, Տիգրա Մեծ-Երվանդ Քոչար, Արշակունյաց-Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ, Հաղթանակի կամուրջ:
«Քաղաքի տարբեր հատվածներում շրջում են արժանապատիվ քաղաքացիների խմբեր և խաղաղ անհնազանդության միջոցով իրենց բողոքն են հայտնում ստեղծված իրավիճակի նկատմամբ:
Սիրելի քաղաքացի, միացիր այս խմբերից մեկին, կամ ինքդ քեզ հարմար եղանակով դրսևորիր բողոքդ: Մի´ մնա տանը, դու´րս արի փողոց` այստեղ է որոշվում քո ճակատագիրը»,- գրել է Սաղաթելյանը:
Մեկնաբանել