
Ընդդիմությունը շարունակում է անհնազանդության ակցիաները
Այսօր վաղ առավոտից ընդդիմադիր քաղաքական ուժերը շարունակում են բողոքի անհնազանդության ակցիաներ իրականացնել՝ Երևանում մի շարք կենտրոնական փողոցներ փակելով։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 2-ին, ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօր փակելու են նաև մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում։
Սաղաթելյանը կոչ արեց նաև իր համախոհներին Երևանում մեքենան վարել առավելագույնը 15 կմ/ժ արագությամբ։
Իսկ մինչ ընդդիմադիր երկու ուժերը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բողոքի ակցիաներ են իրականացնում իշխանության հեռացման պահանջով, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հերթական նիստն է անցկացնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել