HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում առկա իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել։

BFMTV-ի փոխանցմամբ՝ հեռախոսային բանակցությունները շարունակվել են 2 ժամ և 10 րոպե։ Սա Պուտինի և Մակրոնի առաջին բանակցություններն էին՝ վերջինիս Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Մինչ այդ, երկու երկրների առաջնորդները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 29-ին։ Պատերազմի առաջին շաբաթներին Էմանուել Մակրոնը ակտիվ կանոնավոր բանակցություններ էր վարում Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 3-ին Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան խաղաղության բանակցությունների շրջանակներում «նախկինի պես բաց է երկխոսության համար՝ չնայած լուրջ աշխատանքի ուղղված Կիևի անհետևողականությանն ու անպատրաստակամությանը»։

Պուտինը ԵՄ երկրներին կշտամբել է «ուկրաինացի ուժայինների ռազմական հանցագործությունների» և Դոնբասի քաղաքների զանգվածային ռմբակոծման անտեսման մեջ, որի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։

Նշվել է, որ Արևմուտքը կարող էր նպաստել «այդ չարագործությունների դադարեցմանը՝ համապատասխան ազդեցություն ունենալով կիևյան իշխանությունների վրա, ինչպես նաև պահանջել դադարեցնել Ուկրաինա զենքի մատակարարումը»։

Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Մարիուպոլի և Դոնբասի իրադրության կապակցությամբ և Ռուսաստանին կոչ արել թույլ տալ «Азовсталь» գործարանի հետագա տարհանումը»։ Մակրոնը նաև նշել է, որ պատրաստ է համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնի վերացնել Սև ծովով ուկրաինական սննդամթերքի արտահանման ռուսական շրջափակումը՝ հաշվի առնելով դրա հետևանքները գլոբալ պարենային անվտանգության համար:

Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին նաև կոչ է արել կատարել անվտանգության խորհրդի մշտական անդամի իր պարտականությունները՝ «վերջ դնելով այդ ավերիչ ագրեսիային»:

Մինչ այս՝ ապրիլի 30-ին, Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Никольский

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter