HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2021-ին Հայաստանի միջազգային պահուստները 23.5%-ով աճել են

2021 թվականին Հայաստանի միջազգային պահուստներն աճել են շուրջ 614 մլն ԱՄՆ դոլարով կամ 23.5%-ով՝ տարեվերջին կազմել շուրջ 3 մլրդ 230 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տարեկան հաշվետվությունից։

2010 թվականից սկսած՝ ըստ տարեվերջյան տվյալների՝ միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է 2021 թվականին, ամենացածր մակարդակը՝ 2014-ին։ 

Ինչպես մեկնաբանում են գլխավոր դրամատնից, 2021 թվականին միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդել են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։

Մասնավորապես, պետական պարտքի՝ արտաքին վարկերի ու փոխառությունների գծով ստացվել է շուրջ 1 մլրդ դոլար։

Ինչպես ավելի վաղ գրել ենք, դա մեծապես պայմանավորված է Կառավարության կողմից եվրապարտատոմսերի թողարկմամբ։ Հայաստանը 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար հունվարի 26-ին 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Ավելի պարզ ասած՝ արտաքին աշխարհից 750 մլն դոլարի նոր պետական պարտք է ներգրավել, որը «տեղ է գտել» միջազգային պահուստներում։

Միևնույն ժամանակ, նույն տարում արտաքին պետական պարտքը սպասարկելու համար պահուստներից ծախսվել է շուրջ 460 մլն դոլար։ 

Իսկ ներքին շուկայում արտարժույթի զուտ վաճառքը կազմել է 134 մլն դոլար։ 

378 մլն դոլար էլ կազմել են ֆինանսական կազմակերպությունների և բանկերի թղթակցային հաշիվների մնացորդները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter