HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2021-ին Հայաստանի պետական պարտքը 15.8%-ով աճել է՝ հատելով 9 մլրդ դոլարի շեմը

2021 թվականի տարեվերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։ Մեկ տարում այն ավելացել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։ 

Ֆինանսների նախարարության տրամադրած ամենաթարմ տվյալները վկայում են, որ 2021 թվականին պետական պարտքը աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքի հաշվին։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։

Այսպես, Հայաստանի արտաքին պարտքը, որի գերակշիռ մասը օտարեկրյա պետություններից ու կազմակերպություններից վերցրած վարկերն են, 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 643 մլն, որը 2020 թվականի վերջի համեմատ աճել է 583 մլն դոլարով կամ 9.6%-ով։ 

Արտաքին պարտքից 6 մլրդ 185 մլն դոլարը Կառավարության պարտքն է, որը մեկ տարում աճել է 585 մլն դոլարով կամ 10.5%-ով։ Արտաքին պարտքի մի մասն էլ՝ մոտ 458 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկի պարտքն է, որը տարվա ընթացքում նվազել է 0.5%-ով։ Բոլոր դեպքերում, ինչպես Կառավարության, այնպես էլ Կենտրոնական բանկի պարտքը Հայաստանի արտաքին պետական պարտքն են։

Ներքին պետական պարտքը 2021 թվականի վերջի դրությամբ կազմել է 2 մլրդ 583 մլն ԱՄՆ դոլար՝ 2020 թվականի վերջի համեմատ աճելով 35.3%-ով կամ 674 մլն դոլարով։ Ներքին պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին է գոյանում։ 

Հայաստանի կառավարությունը պարբերաբար պարտք է վերցնում օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից, որ կարողանա կատարել այն ծախսերը, որոնք պլանավորել է բյուջեով, բայց հավաքագրված հարկերն ու այլ եկամուտները չեն բավականացնում դրանց համար։ Պարբերաբար առաջացող սոցիալ-տնտեսական շոկերի արդյունքում պարտքի ներգրավումը ավելի մեծ թափ է ստանում։

Արդյունքում, վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է՝ դառնալով մեծ բեռ տնտեսության ու քաղաքացիների համար։ 

Ընդ որում, եթե արտաքին պարտքը վերջին տասը տարում գրեթե կրկնապատկվել է, ապա ներքին պարտքը հնգապատկվել է։

Դեռևս նախկին իշխանությունների օրոք Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է մեծացնել ներքին պետական պարտքի կշիռը Հայաստանի պարտքի կազմում։ Այդ միտումը առավել նկատելի է հատկապես 2016 թվականից։ 

Ներքին պարտքի կշռի մեծացումը հիմնականում բացատրվում է նրանով, որ ներքին պարտքը տրվում և սպասարկվում է ՀՀ դրամով ու  դրամ/դոլար փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից զերծ է մնում։

Չնայած ներքին պարտքի կշռի մեծացումը նվազեցնում է արտարժույթի տատանումների ռիսկերը, սակայն մյուս կողմից ավելացնում է պետական պարտքի բեռը․ որպես կանոն ներքին պարտքի տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան արտաքին։

2012 թվականին, ըստ Ֆինանսների նախարարության, Հայաստանի պետական բյուջեից 180․8 մլրդ դրամ է տրամադրվել պետական պարտքի միայն տոկոսավճարները մարելուն։ Նշված գումարից 108․3 մլրդ դրամը ուղղվել է ներքին պարտքի գծով տոկոսավճարները մարելուն, իսկ 72․5 մլրդ դրամը արտաքին պարտքի գծով է։ 

2020 թվականի համեմատ պարտքի տոկոսավճարներին հատկացվող գումարը աճել է 16.1 մլրդ դրամով կամ 8․9%-ով։ 

Պետական պարտքի աճին զուգահեռ տարեցտարի մեծանում է նաև տոկոսավճարների չափը։ Արդյունքում, այսօր պետական բյուջեի ծախսերի մոտ  10%-ը միայն պարտքի տոկոսավճարներն են «խլում»։ 

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի ամփոփել ՀՆԱ-ի 2021 թվականի տարեկան ցուցանիշները, հետևաբար, առայժմ միայն կանխատեսումներ կան պարտքի բեռի գնահատականների մասով։ 

Ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2021 թվականի վերջի տվյալներով Կառավարության պարտքը կազմելու է ՀՆԱ-ի 60․8%-ը, որը 2020-ին արձանագրված 63.5%-ի համեմատ կնվազի 2.7 տոկոսային կետով։ 

Հայաստանի կառավարության պետական պարտքը 2020 թվականից հատել է կարմիր գծի շեմն ու խախտել հարկաբյուջետային ոսկե կանոնը՝ գերազանցելով ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ի շեմը։

Հետևաբար, 2021-2022 թվականի բյուջեները պլանավորելիս Կառավարությունը պարտավորվել է աստիճանաբար իջեցնել Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը։ Սպասվում է, որ 2022-ի արդյունքներով այն կկազմի 60.2%:

Մեկնաբանություններ (4)

HAGOP
I MANAGE MY BUSINESS WITH THOUSANDS OF WORKERS AND MILLIONS OF DOLLARS BETTER THAN ARMEENIA MANAGE COUNTRY!!!! 31 YEERS CORRUPTION!!! NO EXCUSE!! SMALL COUNTRY WITH SMALL POPULATION!!! SAD!!! SAD!!! SAD!!!!
Andy Faulkner
https://tradingeconomics.com/euro-area/government-debt-to-gdp this shows european debt to gdp for the euro area, averaging 98%. Does Hetq want to show where this debt has arisen from? How much of it is from COVID payments, how much is from paving roads in Armenia which werent paved for 30 years? And indeed how much was from the BMW which Alen is driven in, which is indeed the main event of the year for our friend Kevork...
Andy Faulkner
Incredible that you only allocated a paragraph to actually show the debt to GDP ratio has actually increased, which shows that it has actually decreased as a burden on the state. You also failed to mention the effects of covid (you know, the global pandemic and loans governments took on to avoid complete collapse of their societies) And here's a comparison with other European states debt to GDP ratios rather than a historical understanding from 1992 (yes that's forty years ago) which has been tossed in the bin particularly since the global crash of 2008.
Kevork M
Alen’s BMW is helping Armenia dire economic condition. Tell that to idiot Pashinyan. Armenia is moving backward, while the whole world moving forward.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter