HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեսկովը անհեթեթություն է անվանել համընդհանուր զորահավաքի և Ուկրաինային պատերազմ հայտարարելու մասին լուրերը

Ռուսաստանի իշխանությունները մտադիր չեն մայիսի 9-ին հայտարարել համազգային զորահավաք։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Դա սուտ է։ Դա անհեթեթություն է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ 

Պեսկովը նաև անհեթեթություն է անվանել այն լուրերը, որ Ռուսաստանի նախագահը մայիսի 9-ին պատրաստվում է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային։ 

Նախօրեին, հղում անելով ամերիկյան CNN հեռուստաընկերությանը, գրել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կարող է պաշտոնապես պատերազմ հայտարարել Ուկրաինային, ինչը նրան հնարավորություն կտա Ռուսաստանում հայտարարել համընդհանուր զորահավաք և ներգրավել պահեստազորին։ 

Հեռուստաընկերությունը մեջբերել էր նաև Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսին։ Մի քանի օր առաջ LBC Radio-ին տված հարցազրույցում նա ենթադրել էր, որ Պուտինը կարող է դադարեցնել Ուկրաինայում տեղի ունեցողն անվանել «հատուկ գործողություն» և հայտարարել համընդհանուր զորահավաքի մասին։

Ըստ CNN-ի՝ պատերազմի ֆորմալ հայտարարումը Պուտինին հնարավորություն կտար կիրառել պահեստազորը, որի օգնությունը, ինչպես կարծում են Արևմուտքում, ռուսական զորքերն ունեն Ուկրաինայում կորուստների ֆոնին։ Ուկրաինական և արևմտյան պաշտոնյաների գնահատմամբ՝ ներխուժումից ի վեր Ռուսաստանը կորցրել է առնվազն 10 000 զինծառայող։ Վերջին անգամ ՌԴ ՊՆ-ն տվյալներ էր հրապարակել մարտի 25-ին՝ նշելով միայն 1351 զոհի մասին։ 

CNN-ի հոդվածում նշվում էր, որ բացի այդ, մայիսի 9-ին պատերազմի հայտարարումը կարող է ուժեղացնել ռուսաստանցիների շրջանում Ուկրաինա ներխուժման աջակցությունը, որը կընդգծի այդ օրվա «քարոզչական արժեքը»։ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ «կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ ռուսաստանցիները կանեն ամեն հնարավորը, որպեսզի օգտագործեն մայիսի 9-ը քարոզչական նպատակներով»։

CNN-ը նաև մեկ այլ տարբերակ էր առաջ քաշել, թե ինչպես Ռուսաստանը կարող է կիրառել մայիսի 9-ը։ Ըստ դրա՝ Ռուսաստանը կարող է հայտարարել Ուկրաինայի արևելքն իր կազմը մտցնելու մասին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Կարպենտերը։

Լուսանկարը՝ Sputnik / Сергей Гунеев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter