HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սահմանդրական հանրաքվե Ղազախստանում. կարող է հանվել Նազարբաևի կարգավիճակի մասին նորմը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հունիսի 5-ին երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին որոշում։ Այդ մասին նա հայտնել է իր տեսաուղերձում։

Տոկաևի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումներն ուղղված են «ողջ պետական մոդելի համալիր վերափոխման» վրա։ Մասնավորապես, նրա խոսքով, փոփոխությունները միտված են ամրագրելու Ղազախստանի անցումը «սուպերնախագահական» կառավարման ձևից դեպի նախագահական կառավարման համակարգ, որտեղ ազդեցիկ դերակատարություն կունենա նաև խորհրդարանը։

Ինչպես նշում է Интерфакс-ը, Տոկաևը հանձնարարել է հանրաքվեի դնել «Ղազախսանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և լրացումների կատարման մասին» օրենքը հետևյալ հարցով. «Կո՞ղմ եք արդյոք Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարմանը, որոնք շարադրված են «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների և լրացումների կատարման մասին» օրենսդրական նախագծում»։ Ընդ որում, հանրաքվեի անցկացման մասին որոշումը, ինչպես նաև օրենսդրական նախագիծը, մամուլում կհրապարակվի մայիսի 6-ին։

Տոկաևը Ղազախստանի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման մասին հայտարարել էր դեռ ապրիլին։ Փոփոխությունները կտարածվեն այդ երկրի մայր օրենքի ավելի քան 30 հոդվածների վրա։ Դրանց թվում նախատեսվում է, որ Սահմանադրությունից կարող են բացառել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի իրավասությունների և կարգավիճակի մասին նորմերը։ 

Մինչև վերջերս գործող հանրաքվեի մասին օրենքն արգելում էր քվեարկության դնել առաջին նախագահի կարգավիճակի մասին հարցը։ Սակայն Ղազախստանի խորհրդարանը երկու օր առաջ վերանայեց և հաստատեց այդ փոփոխությունը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այն ստորագրեց մայիսի 5-ին։ 

2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի էին ունենում զանգվածային անկարգություններ, որոնք սկսվել էին բնական գազի գնի թանկացման դեմ։ Դրանց ճնշման նպատակով, Տոկաևը, խաղաղապահի կարգավիճակով, հրավիրել էր ՀԱՊԿ երկրների զինված ուժերին։ 

Անկարգությունների ֆոնին Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռացվել էր Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնից, իսկ նրա բարեկամներից շատերը հեռացվել կառավարող օղակներից։

Լուսանկարում՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը/akorda.kz

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter