HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևի պնդմամբ՝ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից

Ադրբեջանը սպասում է Հայաստանի առաջարկներին՝ երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետների վերաբերյալ, քանի որ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ մինչև ապրիլի վերջ երկու կողմերը կստեղծեն աշխատանքային խմբեր, որոնք գործի կանցնեն։ Ադրբեջանը ճիշտ ժամանակին ստեղծել է խումբը և պատրաստ էր գործուղել պատվիրակությանը»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ դա համաձայնեցված էր հայկական կողմի հետ և հենց ՀՀ ԱԳՆ-ն է առաջարկել անցկացնել սահմանազատման հարցով առաջին հանդիպումը։

«Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին Հայաստանը չեղարկեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա հուսահատեցնող էր։ Էլ ավելի հուսալքող էր այն, որ Հայաստանը հրաժարվեց մեր առաջարկից՝ մայիսի 7-11-ը սահմանին նոր հանդիպման անցկացման վերաբերյալ։ Այդպիսով, մենք մինչ օրս Հայաստանից սպասում ենք նոր ժամկետներ, որպեսզի սկսենք աշխատանքը»,- ասել է Ալիևը։

2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները պայմանավորվեցին քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև հայտարարեցին սահմանի սահմանազատման, իսկ այնուհետ սահմանագծմամբ զբաղվող երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Ռուսաստանը պատրաստակամություն էր հայտնել կողմերին խորհրդակցական աջակցություն տրամադրելու համար։

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով, իսկ արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր սկսել խաղաղության պայմանագրի պատրաստման աշխատանքները։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter