HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում, ու չկա որևէ երաշխիք․ Արման Թաթոյանը՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Երեկ՝ մայիսի 22-ի երեկոյան, Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել, որտեղ ամփոփել էր եռակողմ հանդիպման արդյունքները։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօրվա հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:

Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում, ու չկա որևէ երաշխիք:

Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:

Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:

Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:

Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:

Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:

Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար:

Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter