HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

280 000 դոլար՝ արբիտրաժային գործում Հայաստանի շահերը պաշտպանելու համար

Կառավարությունը 280 հազար դոլար կհատկացնի Նյու Յորքում և Վաշինգտոնում գործող Steptoe & Johnson ընկերությանը՝ Հայաստանի շահերը ներդրումային արբիտրաժային գործում պաշտպանելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 26-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

Ըստ գործադիրի՝ Steptoe & Johnson ընկերության ներգրավումը «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» ներդրումային արբիտրաժային գործում պայմանավորված է մի շարք հանգամանքներով։ 

«Ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Հայաստանի շահերի պաշտպանությունը սույն արբիտրաժային գործի շրջանակներում, ըստ այդմ՝ լավագույնս տիրապետում է գործի փաստական հանգամանքներին, իրավական փաստարկներին և առանձնանում է մատուցվող ծառայությունների համար հնարավորինս մատչելի գնառաջարկ ներկայացնելու իր ռազմավարությամբ, ինչպես նաև՝ վճռի կայացումից ի վեր փաստացի աջակցում է ՀՀ կառավարությանը արբիտրաժային վճռի կատարման նպատակով քայլեր ձեռնարկելուն ուղղված աշխատանքների շրջանակներում»,- ասված է որոշման հիմանվորման մեջ։

Ամերիկահայ գործարար Խուդյանը դեռևս 2013-ին էր հայտնել միջազգային ատյաններ դիմելու մասին։ 

Խուդյանը 2004-ից Հայաստանում կատարել է ներդրումներ անշարժ շուկայի ոլորտում: 2005-ին հիմնել «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն, սկսել կառուցել բազմաբնակարան շենք Մաշտոցի 33ա և Մաշտոցի 33.1 հասցեներում: 2010-ին պարզելով, որ իր  ներդրումներով ստեղծված ընկերությանը վտանգ է սպառնում, դիմել է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ընկերությունից միլլիոնավոր դոլարների հասնող թալանը կանխելու համար: Ընկերությունում կատարվող հանցագործության մասին բազմաթիվ դիմումներ ու տեղեկանքներ է ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ սփյուռքի և արդարադատության նախարարներին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Ոստիկանություն, քրեական գործը քննող պետական եկամուտների կոմիտե, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter