HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանից հումանիտար օգնություն է ուղարկվել Ուկրաինայում պատերազմող ռուս զինծառայողներին

Այսօր՝ հունիսի 6-ին, Երևանից հումանիտար օգնություն է ուղարկվել Ուկրաինայում պատերազմող ռուս զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի Տելեգրամ-ալիքը։

«Այսօր Երևանից Դոնի Ռոստով է ուղարկվել ավելի քան 16 տոննա հումանիտար օգնություն՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսաստանցի զինծառայողների համար»,- ասվում է խաղաղապահների հաղորդագրությունում։

Թե կոնկրետ ով է նախաձեռնել ռուս զինծառայողներին մարդասիրական օգնության ուղարկումը, ռուսական խաղաղապահը զորախումբը չի մանրամասնում։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայում պատերազմի 103-րդ օրն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter