HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը հայտարարել է, որ Զելենսկին չէր ցանկանում լսել ռուսական հնարավոր ներխուժման մասին. Ուկրաինայից հակադարձում են

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինայի իշխանություններին զգուշացնում էր ռուսական նախապատրաստվող ներխուժման մասին, սակայն նրանք ականջալուր չեղան դրանց։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

«Նման բան տեղի չէր ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ մտածում էին, որ ես, հավանաբար, չափազանցնում եմ»,- ասել է Բայդենը Լոս Անջելեսում անցկացվող դրամահավաքի ժամանակ։

«Բայց ես գիտեի, որ մենք տվյալներ ունենք, որոնք հաստատում են, որ (Պուտինը) սահմանից պատրաստվում է մտնել այդ երկիր։ Որևէ կասկած չկար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «Զելենսկին չէր ուզում դա լսել»։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան իր միկրոբլոգում այսպես է մեկնաբանել Բայդենի հայտարարությունը։ «Ուկրաինան պատերազմին պատրաստվում էր նախորդ տարվանից։ Նախատեսվող ներխուժման մասին տեղեկատվությունը փոխանցում էին ոչ միայն արևմտյան հետախուզությունը, այլև մեր: ԱՆհեթեթ է ինչ-որ բանում մեղադրել մի պետության, որն ավելի քան 100 օր լայնամասշտաբ պատերազմում արդյունավետորեն կռվում է առավել ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ, երբ գլխավոր երկրները չեն կարողացել կանգնեցնել ՌԴ միլիտարիստական ախորժակը՝ դրա մասին լավ իմանալով»,- գրել է Պոդոլյակը։

Ռուսաստանցի զինվորականները դեռ նախորդ տարվա աշնանից սկսել էին զանգվածային զորավարժություններ անցկացնել Ուկրաինայի հետ սահմաններին, իսկ զորքերի կուտակումն սկսվել էր դեռ նախորդ տարվա գարնանից։ Արևմտյան հետախուզությունները դրանում տեսնում էին ներխուժման պատրաստման նախանշան։ Ռուսական իշխանությունները հերքում էին այդ ամենը՝ պնդելով, որ խոսքը գնում է սովորական զորավարժությունների մասին։

Իլյուստրացիան՝ The Financial Times-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter