HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երբ գտնվում ես Հայաստանում, քեզնից արև է ճառագում». Աննա Ջալիլովա

«Երբ դու գտնվում ես Հայաստանում, քեզնից արև է ճառագում: Հայաստանը սիրում է հյուրերին, այստեղ բոլորն այնքան ջերմ են»,- այսպես է բնութագրում Հայաստանը 19-ամյա Աննա Ջալիլովան, ով Մոսկվայից Երևան է տեղափոխվել 2022 թվականի մարտի 8-ին փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։

Աննայի մայրը ռուս է, հայրը՝ Ղրիմի թաթար։

19-ամյա Աննան Երևան տեղափոխվելուց հետո մեկ շաբաթ ապրել է ավելի վաղ Հայաստան եկած եղբոր ու նրա կնոջ տանը, ապա վարձով բնակարան գտել ու տեղափոխվել:

Մոսկվայում Աննան աշխատում էր սրճարանում։ Երևան տեղափոխվելով՝ որոշել է այնպիսի աշխատանք գտնել, որի փորձը նախկինում ունեցել է։

«Ինստագրամ»-ի միջոցով գտել է հայտարարություն, որ սրճարանում պահանջվում է աշխատակից, որոշել է դիմել։ Նրան ընդունել են աշխատանքի որպես բարմենի օգնական։

«Իհարկե սկզբում դժվար էր, առաջին մի շաբաթն ինձ հետ ոչ ոք չէր խոսում, իսկ ես շատ էի ուզում, որ խոսեն ինձ հետ, հետո ժամանակի ընթացքում մտերմացանք։ Ես շնորհակալ եմ, որ ինձ ընդունել են աշխատանքի՝ հաշվի չառնելով այն, որ ես անգամ չգիտեմ այս երկրի պետական լեզուն»,- ասում է Աննան։

19-ամյա աղջիկը շատ տպավորված է Հայաստանով, նախկինում 4 անգամ  եկել է Հայաստան: Ասում է՝ նախքան պատերազմը որոշել էր ամռանը կրկին հյուր գալ, բայց պատերազմը փոխել է աղջկա պլանները։

«Ի տարբերություն ընկերոջս, որն այժմ Մոսկվայում է ու սովորում է, ես ուսման սիրահար չէի, Մոսկվայում ես սիրում էի իմ աշխատանքը, ընկերներիս, հուսով եմ, որ այս ուսումնական տարվա ավարտից, քննաշրջանից հետո ընկերս կգա, կմիանա ինձ, ու կորոշենք մեր հետագա անելիքները»,- ասում է Աննան։

Աննայի հեշտ է հարմարվել Հայաստանում. բոլորը խոսում են կամ անգլերեն, կամ ռուսերեն։ Աշխատավայրում էլ հաճախորդների հետ շփվում է երկու լեզվով։

Աննա Ջալիլովան պատմում է հայաստանյան ապրելակերպի, պատերազմի, աշխատանքի ու իր սիրած էակին Ռուսաստանում թողնելու դժվարությունների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նյութը պատրաստեց նաև Սամսոն Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter