HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։

ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է ցմահ բանտարկություն։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ամերիկյան արդարադատության համակարգին կոչ է արվում պահպանել Ասանժի բոլոր իրավունքները։ 

BBC-ի փոխանցմամբ` Ասանժի իրավաբանները 14 օր ունեն որոշումը բողոքարկելու համար։ WikiLeaks-ի թիմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշումը կբողոքարկվի։ «Այսօր պայքարը չի ավարտվել։ Սկսվել է նոր իրավաբանական ճակատամարտ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ասանժի աջակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրա դատապարտմանը, որովհետև Ասանժը հրապարակել է փաստաթղթեր այն մասին, որ «զինվորականներն իրականացրել են հանցագործություններ և թաքցրել դրանք, զբաղվել կտտանքներով, կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին»։

BREAKING: UK Home Secretary approves extradition of WikiLeaks publisher Julian Assange to the US where he would face a 175 year sentence - A dark day for Press freedom and for British democracy
The decision will be appealedhttps://t.co/m1bX8STSr8 pic.twitter.com/5nWlxnWqO7

— WikiLeaks (@wikileaks) June 17, 2022

Բրիտանական դատարանը դեռ այս տարվա ապրիլի վերջին թույլատրել էր ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնումը, իսկ դատարանն Ասանժի թիմին թույլ չէր տվել բողոքարկման համար դիմել Բարձրագույն դատարան։ Չնայած դատարանի որոշմանը, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կարող էր չարտահանձնման որոշում ընդունել։ 

2012-2019 թվականներին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում։ 2018 թվականին Էկվադորի այդ ժամանակվա նախագահ Լենին Մորենոն Ասանժին տվել էր այդ երկրի քաղաքացիություն, որից վերջինս զրկվեց՝ փաստաթղթերի տրամադրման գործընթացային խախտումների պատճառով։

2019 թվականի ապրիլին նա հեռացվեց Էկվադորի դեսպանությունից՝ ներքին կանոնակարգի խախտման և քաղաքական հայտարարությունների համար, որոնք սպառնում էին Էկվադորի և մյուս երկրների հարաբերություններին։ Շենքից դուրս գալու պահին բրիտանական ոստիկանությունը Ասանժին ձերբակալել էր՝ արդարադատությունից խուսափելու մեղադրանքով։ Այդ ժամանակվանից էլ սկսվել էր արտահանձնման գործընթացը։

Լուսանկարը՝ Henry Nicholls/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter