HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շոյգուն Պուտինին զեկուցել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության ազատագրման մասին»

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության «ազատագրման» մասին։ Այդ մասին նշվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան ալիքում։

Մասնավորապես, ըստ այդ հաղորդագրության, ռուսաստանցի նախարարը տեղեկացրել է Լիսիչանսկ քաղաքի և հարակից Բելոգորովկա, Նովոդրուժեսկ, Մալորյազանցևո և Բելայա գորա բնակավայրերի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման մասին։

«Վերջին օրերին ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմել է 182 քառակուսի կիլոմետր»,- նշվում է ՌԴ ՊՆ մամլո հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերը դեռևս չեն մեկնաբանել այս տվյալները։

Սևերոդոնեցկը և Լիսիչանսկը մնում էին Լուգանսկի մարզի երկու խոշոր քաղաքները, որոնք գտնվում էին Կիևի վերահսկողության տակ։ Հունիսի 25-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Սևերոդոնեցկի նկատմամբ ամբողջական վերահսկողության, իսկ հուլիսի 3-ին՝ Լիսիչանսկի ամբողջական շրջափակման և քաղաքի համար մարտերի մասին։ Ընդ որում, նախօրեին քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատման մասին հայտարարել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

Այս տարվա մարտի վերջին ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ այսպես կոչված, «հատուկ գործողության» գլխավոր խնդիրը «Դոնբասի ամբողջական ազատագրումն էր»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինա ներխուժման մասին հայտարարել էր փետրվարի 24-ին։ Ի պատասխան Ուկրաինան դադարեցրել էր Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններն ու մտցրել ռազմական դրություն։

Ուկրաինա ներխուժումից հետո ռուսական ուժերն ամբողջական վերահսկողություն են հաստատել Խերսոնի մարզի ողջ տարածքի, Զապորոժյեի մարզի մի հատվածի, այդ թվում Մելիտոպոլ քաղաքի և Խարկովի մարզի մի հատվածի նկատմամբ, այդ թվում Բալակլեա քաղաքի։

Լուսանկարը՝ РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter