HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը հեռացավ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Այդ մասին Ջոնսոնը հայտարարեց բրիտանացիներին ուղղված իր հատուկ ուղերձում։

Նա կշարունակի կատարել կուսակցության և կառավարության ղեկավարի պարտականությունները, քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել։ Ավելի վաղ նշվում էր, որ թորիների կուսակցության հերթական համագումարը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Ջոնսոնի խոսքով՝ պահպանողականների նոր առաջնորդի ընտրության գործընթացը կորոշվի հաջորդ շաբաթ։

Ելույթի ժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ տխուր է «աշխարհի լավագույն աշխատանքը» լքելու համար, ընդգծել իր կառավարության ձեռքբերումները, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնել համախոհներին աջակցության համար։

Բացի այդ, Բորիս Ջոնսոնը վստահեցրել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցություն տրամադրել Ուկրաինային «այնքան, որքան դրա անհրաժեշտությունը կա»։ Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ բրիտանացիներին ուղղված իր ուղերձից հետո Ջոնսոնը մտադիր է զանգահարել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։

Understand Boris Johnson will talk to the Ukrainian PM Zelensky after his resignation statement today.

— Ben Riley-Smith (@benrileysmith) July 7, 2022

Արդեն մի քանի ամիս է՝ բրիտանական կառավարությունում լուրջ սկանդալ էր, որը կասկածի տակ էր դնում վարչապետի նկատմամբ վստահությունը։ Ջոնսոնի հրաժարականը պայմանավորված է կառավարության և նրա անդամների կողմից վարչապետի նկատմամբ ճնշումներով։ Վերջին երկու օրվա ընթացքում իր պաշտոնը լքել էր ավելի քան 50 նախարար, ներառյալ՝ Բորիս Ջոնսոնի մերձավոր աջակիցները, այդ թվում ֆինանսների նախարար, կանցլեր Ռիշի Սունակն ու առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ 

Ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը, որն իր կարիերայի համար ամբողջությամբ պարտական է Բորիս Ջոնսոնին, և տրանսպորտի նախարար Գրանտ Շեփսը ևս վարչապետին կոչ էին արել հրաժարական տալ։ 

Հինգշաբթի առավոտյան նոր կանցլեր Նադիմ Զահավին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր առնվազն 48 ժամ, Ջոնսոնին կոչ էր արել վայր դնել լիազորությունները։

Ամբողջ տարվա ընթացքում Ջոնսոնի կուսակիցները մի քանի փորձ էին ձեռնարկել նրան վարչապետի պաշտոնից հեռացնելու համար։ Վերջին հարվածը դարձել էր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալը։ Վերջինս Ջոնսոնի կառավարության անդամ էր, որին մեղադրում էին տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ երկու տղամարդ բողոք է ներկայացրել Փինչերի նկատմամբ, որ վերջինս փակ ակումբում երեկույթի

Բորիս Ջոնսոնը հայտարարեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին

ժամանակ սեռական ոտնձգություններ է արել իրենց նկատմամբ։ Քրիս Փինչերն անմիջականորեն պատասխանատու էր խորհրդարանում պահպանողականների վարքագծի համար։

Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնն այդ պատգամավորին նշանակել էր բարձր պաշտոնի՝ իմանալով, որ վերջինիս գործողությունների վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է ընթանում։ Ջոնսոնը պատասխանել էր, որ նման բան չի հիշում, սակայն հետո ամեն դեպքում որոշել էր ներողություն խնդրել միայն այն բանից հետո, երբ ապացույցներ էին հայտնվել առ այն, որ Բորիս Ջոնսոնին զեկուցել են այդ դեպքի մասին:

Լուսանկարը՝ EFE-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter