HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմենիա Վայն ընկերությունը մասնակցել է Սեն Մոնի 3-րդ Ամպելոգրաֆիկական ժողովին

Վճարովի բովանդակություն

Արդեն 3-րդ անգամ Ֆրանսիայում տեղի է ունեցել Ամպելոգրաֆիային (խաղողագրություն) և դրա խնդիրներին նվիրված հանդիպում քննարկումը։ Խաղողագործության ոլորտի խոշորագույն մասնագիտական կոնֆերանսին մասնակցում էր նաև Արմենիա Վայն ընկերությունը։ Կոնֆերանսը միտված էր մեկ հարկի տակ հավաքելու ոլորտի պրոֆեսիոնալներին՝ մասնագիտական քննարկումների և փորձի փոխանակման նպատակով։

Համաշխարհային խաղողագործության առաջ այսօր լուրջ մարտահրավերներ են դրված, հենց դրանք հաղթահարելու նպատակն էր համախմբել 100-ից ավելի մասնակիցների, հետազոտողների, խաղողագործների և ոլորտի մասնագետների, որոնք հավաքվել էին մասնագիտական քննարկման շրջանակում։

Կոնֆերանսի ընթացքում խոսնակները քննարկեցին խաղողի սորտերի առանձնահատկությունները, դրանց բնականոն աճը և պահպանման բարդությունները՝ կլիմայական ներկայիս փոփոխությունների պայմաններում։ Քննարկումների ընթացքում մասնակիցները կիսվեցին մասնագիտական փորձով, պատմեցին իրենց երկրի տերուարի առավելությունների, թերությունների մասին և ներկայացրեցին կլիմայական փոփոխություններին առերեսվելու իրենց բանաձևերը։

Արմենիա Վայն ընկերության գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլան՝ Բորդո քաղաքից, կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց հայկական խաղողագործության հազարամյակների ժառանգության մասին, որն ընդգրկում է նաև նախաքրիստոնեական ժամանակաշրջանը և ձգվում Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով:

Ժան-Բատիստ Սուլան ընդգծեց նաև, որ Հայաստանը խաղողագործության հնագույն բնօրրաններից մեկն է, ինչն ապացուցում են Արենի գյուղում հայտնաբերված աշխարհի հնագույն գինեգործարանի 6000-ամյա գտածոները։

Խոսելով հայկական տերուարի մասին, Ժան-Բատիստ Սուլան շեշտեց հատկապես այգեթաղի անհրաժեշտությունը հայկական ցրտաշունչ ձմեռների պայմաններում։

Որպես իր ելույթի վերջաբան Ժան-Բատիստ Սուլան վստահեցրեց, որ Արենին Հայաստանի այցեքարտն ու դեսպանն է խաղողագործության աշխարհում, այն խոսում է մի անուշահամ երկրի մասին, որտեղ խաղողն աճում, պայքարում և գոյատևում է խոչընդոտներով լի միջավայրում։

Արմենիա Վայն ընկերության գլխավոր գինեգործն իր գործընկերներին պատմեց նաև Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանի մասին, որը ներկայացնում է խաղողագործության 8000-ամյա և գինեգործության 6000-ամյա ակունքները, զարգացումը և գինու հարուստ մշակույթը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։

«Ոչ մի երկիր չունի այսպիսի գանձ, և սրանք պարզապես խոսքեր չեն, սա իսկապես փաստ է»,- մեջբերերելով Արենին՝ այսպես եզրափակեց իր ելույթը Արմենիա Վայնի ֆրանսիացի գլխավոր խորհրդատու-գինեգործ Ժան-Բատիստ Սուլան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter