HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Եղեգնավանում 7 օր է` խմելու ջուր չկա. ամռանը ջրամատակարարումը թերի է կատարվում

Լուսինե Աբրամյանը դույլով արտեզյան ջուր է կրում, լցնում լվացքի մեքենան, որպեսզի լվացք անի։ Նա մանկապարտեզ հաճախող 3 երեխա ունի։

«Մի օր որ լվացք չեմ անում, կուտակվում ա, ահավոր վիճակ ա, ամառ, շոգ, ջուր չկա, ում դիմում ենք, մեկը մյուսի վրա են գցում, արդեն չգիտենք ինչ անել»,-ասում է Լուսինեն։

Նա Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Եղեգնավան բնակավայրում է ապրում, որտեղ արդեն 7-րդ օրն է խմելու ջուր չկա։ Վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանն ասում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը պատշաճ ջրամատակարարում չի կատարում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունից էլ հայտնում են, որ մեծածախ սպասարկմամբ ջրամատակարարում իրականացնող գյուղերի ու բնակավայրերի դեպքում ընկերությունը չունի պարտավորություն ու բաց է թողնում այն քանակությամբ ջուր, ինչքան հասանելի է մեծածախ բաժանորդների համար։

Մեծածախ ջրամատակարարման դեպքում բաժանորդ է հանդիսանում համայնք, ըգյուղապետարանը, ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը ջուրը տրամադրում է համայնքին, գյուղապետարանն ը,որն էլտեղից ներքին ցանցով այն հասցնում է գյուղապետարանը սպասարկում է բնակիչներին։ Ս ու սպառած ջրի համար բնակիչները վճարում են ոչ թե ըկերությանը, այլ գյուղապետարանին։

Մանրածախ ջրամատակարարման դեպքում բաժանորդ է համարվումնդիսանում յուրաքանչյուր տուն, որտեղ կա առանձին ջրագիծ ու հաշվիչ և սպառած ջրի համար վճարում ենէ «Վեոլիա ջուր» ընկերությանը։ 

Եղեգնավանցիները նախորդ ամառ էլ մեկ շաբաթ ջուր չեն ունեցել, բայց այս տարի ջրամատակարարման դադարեցումը շատ երկար տևեց։

Հունիսին մոտ 15 օրով բնակավայրում խափանվել է ջրամատակարարումը, հետո վերականգնվել է ու մոտ 2 շաբաթ շարունակ եղեգնավանցիները ջրի խնդիր չեն ունեցել, բայց հուլիսի սկզբից ջրամատակարարումը նորից դադարեցվել է։ 

Եղեգնավանի վարչական ղեկավար Դավիթ Մեհրաբյանը շեշտում է՝ համայնքապետարանը սպասարկող է, ոչ թե մատակարար, եթե բավարար ճնշում չկա եւ գյուղ ջուր չի հասնում, չեն կարող սպասարկել գյուղացիներին։

«Խնդիրն այն է, որ «Վեոլիա ջուր»-ն առաջնահերթ պարտավոր է մատակարարել իր  բաժանորդներին, իրենք վերահսկող մարմին ունեն, ամեն ինչ օդում չի, հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովն իրենց վերահսկում է, նույնիսկ իրենց տուգանել են ամառային գրաֆիկը չպահելու համար, փաստորեն «Վեոլիան ունի ջրաքանակի խնդիր, որ չեն կարողանում հասցնել մատակարարել»,-ասում է Մեհրաբյանը։

Վարչական ղեկավարի խոսքով, միակ արմատական լուծումն այն է, որ բնակավայրը մանրածախ բաժանորդ դառնա, ինչ փաստում են նաև «Վեոլիա ջրից»։ Վարչական ղեկավարի խոսքով ընկերությունը չի համաձայնում մանրածախի մատակարար դառնալ, քանի որ ջրագծերի խնդիր կա։

Հարևան բնակավայրերում՝ Նոյակերտում, Ավշարում նույնպես ջուր չկա։

«Առաջ՝ նախորդ տարիներին, մեր հարևան գյուղերում՝ Ավշարում, Նոյակետում ջրագծերը քիչ էին, տարիների ընթացքում ավելացան, ու քանի որ մենք էդ գծի ամենավերջին կետում ենք, ջրի ճնշումը մեզ չի հասնում, տարիներ առաջ էդ խնդիրն ընդհանրապես չկար, քանի որ կողքի գյուղերը ջուր չունեին»,-ասում է նա։

Դավիթ Մեհրաբյանի խոսքով, ««Վեոլիա Ջուր» ընկերությունն ասել է, որ առաջնահերթ սպասարկելու է մանրածախ բաժանորդներին։

Մեհրաբյանը կարծում է, որ անգամ բնակավայրի համար ավազան կառուցելու դեպքում խմելու ջրի հարցը վերջնականապես չի լուծվի։

«Ջրի ճնշումը պետք է հերիքի, որ լցվի ջրավազան, ջրավազանից էլ պոմպերով մատակարարենք, ես բնակիչներին միշտ խնդրել եմ՝ ամեն մեկը կառուցի ջրավազան, որի մեջ ջուր կհավաքի, ամեն մեկն իր ջուր հավաքելու պայմանը պետք է ունենա»,-ասում է վարչական ղեկավարը։

Ըստ Մեհրաբյանի՝ խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերությունում է, բնակիչները երբ զանգում են, ասում են՝ դիմեք վարչական ղեկավարին, բայց բնակավայրը, Դավիթ Մեհրաբյանի խոսքով, սպասարկող է, ոչ թե  մատակարար, իսկ ջրի մատակարարումը բնակավայրի տարածք լիարժեք չի կատարվում։ 

«Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ մեծածախ բաժանորդների սպասարկման հետ կապված ընկերությունը հավելյալ պարտավորություն չունի, քան մեծածախի համար սահմանված չափով ջրի մատակարարումն է։

«Մեծածախ ջրամատակարարման դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությւոնը ջրի գրաֆիկի, քանակի պարտավորություն չունի, դրա համար էլ կոչվում է մեծածախ»,-ասում է Մուրադ Սարգսյանը։

Նրա խոսքով, վարրաչական ղեկավարները պետք է մտածեն՝ ինչպես ջուր գտնել, կամ պետք է դիմեն մանրածախի բաժանորդ դառնալու համար, բայց ընկերությունը նախքան հայտն ընդունելը պետք է ուսումնասիրի տարածքը։

«Եթե լիներ մեր տարածքը, որտեղ մենք սպասարկում ենք մանրածախ, մենք կունենայինք հստակ պարտավորություն սպասարկելու յուրաքանչյուր բաժանորդի, որովհետև պարտավոր ենք մինչև տուն բաժանորդի ջուրը հասցնել, բայց այս դեպքում մենք պարտավոր չենք»,-ասում է Սարգսյանը։

Նրա խոսքով, մեծածախ բաժանորդները ջրամատակարարում ստանում են խորանարդ մետրը  40  դրամով, իսկ թե ինչ գնով են վաճառում բնակիչներին, սահմանում է համայնքապետարանը։ «Վեոլիա ջրի» սահմանած գնինավելացրած գումարով, ըստ ընկերության աշխատակցի, մեծածախ բաժանորդները կարող են ջրավազաններ կառուցել, ամբարել ջուրը՝ նման խնդիրներից խուսափելու համար։

Շոգ օրերին ջրի քանակի նվազումը, ընկերության աշխատակցի խոսքով, բնական է, քանի որ գյուղացիները խմելու ջուրն օգտագործում են նաեւ ոռոգման նպատակով։ Բնականաբար, ջրի ծավալները կրճատվում են։ 

«Մենք ունենք 380 բնակավայր՝ մանրածախ, նրանց ենք ջուր տալիս, պարտավոր ենք, էնտեղ գրաֆիկ կա, գրաֆիկի խախտման դեպքում շատ մեծ տուգանքներ կան, մանրածախից հետո կարող ենք սպասարկել մեծածախին»,-ասում է Մուրադ Սարգսյանը։

Ընկերության աշխատակիցը շեշտում է՝ մեծածախ ջրամատակարարմամբ սպասարկվող տարածքների ղեկավարներն իրենք պետք է փորձեն լուծումներ գտնել ջրամատակարարումը պատշաճ կազմակերպելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter