HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բրիտանական ընդդիմությունը չի կարողացել անվստահության քվե հայտնել Բորիս Ջոնսոնի կառավարությանը

Բրիտանական խորհրդարանի ստորին պալատը՝ Համայնքների պալատը հրաժարվել է աջակցել դեռևս գործող վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությանը անվստահություն հայտնելու քվեին։ The Guardian-ի փոխանցմամբ՝ նախագծին դեմ է քվեարկել 349 պատգամավոր, կողմ՝ 238-ը։ 

Հունիսին բրիտանական խորհրդարանում կայացել էր անձամբ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու քվեարկություն։ Այն ևս ձախողվել էր, սակայն հուլիսի սկզբին Բորիս Ջոնսոնի կառավարությունից հեռացել էր մոտ 50 մարդ, և վարչապետն ստիպված էր հրաժարական տալ։ Վերջինս շարունակում է կատարել Պահպանողական կուսակցության ղեկավարի և վարչապետի պարտականությունները, քանի դեռ նրա կուսակիցները չեն ընտրի նոր առաջնորդին։ Դա պետք է կայանա սեպտեմբերի սկզբին։ 

Ինչպես գրում է Reuters գործակալությունը, Ջոնսոնի կառավարությանն անսվտահություն հայտնելու նախաձեռնությունը պատկանում էր հենց կառավարությանը։ Դա արձագանքն էր Լեյբորիստական կուսակցության և ընդդիմադիր մյուս ուժերի փորձերին հասնելու Ջոնսոնի և նրա կառավարության հրաժարականին՝ չսպասելով խորհրդարանական նոր ընտրություններին։  

The Independent-ը գրում է, որ քվեարկությունը տապալվել էր, քանի որ Պահպանողական կուսակցությունը, որը Համայնքների պալատում կազմում է մեծամասնությունը, հետաքրքրված չի հիմա համընդհանուր ընտրությունների անցկացմամբ, մասնավորապես, կուսակցությունում առաջնորդի բացակայության պատճառով։

Լուսանկարը՝ UK PARLIAMENT / VIA REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter