
ԱԺ խորհրդի նիստը կրկին չկայացավ
Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել:
Նիստին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն ներկայացել, որ քվորում ապահովվի:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը ևս տապալվել էր: Այն ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ այս պահին մտադիր չեն նման գործընթաց սկսել: Իշխանությունը մանդատներից սկսելու գործընթաց էր նախաձեռնել ընդդիմության բացակաների պատճառով, սակայն փոխել էր մտադրությունը՝ այն հիմնավորմամբ, որ քաղաքացիներն այնուամենայնիվ ընտրել են վերջիններիս:
Կարդացեք նաև՝
Ալեն Սիմոնյանը սկսում է ընդդիմությանը մանդատներից զրկելու գործընթաց
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել