HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել. լրացել է նրա կալանավորման ժամկետը

Ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնում է Չալաբյանի պաշտպաններից Վարազդատ Հարությունյանը: Այսօր՝ ժամը  21:00-ին, լրացել է Չալաբյանին կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, երկու օր՝ հուլիսի 26-ին և 27-ին, նախնական դատալսումներ է նշանակել, որի շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, պետք է անդրադառնա նաև Չալաբյանի խափանման միջոցի հարցին: Սակայն նախանական դատալսումները դեռևս չեն հասել խափանման միջոցի հարցի քննարկմանը, ու քանի որ առկա չէ Չալաբյանին կալանքի տակ պահելու նոր որոշում, նա այլևս չի կարող պահվել քրեակատարողական հիմնարկում:

Նշենք, որ Չալաբյանի պաշտպանները երեկ՝ հուլիսի 26-ին, տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պնդել են, որ գործի նյութերին ամբողջությամբ ծանոթ չեն, քանի որ իրենց սահմանված ժամկետների խախտմամբ են դրանք տրամադրվել, իսկ առանց նյութերին ամբողջությամբ ծանոթ լինելու, չեն կարող լիարժեք պաշտպանություն իրականացնել: Դատարանը, սակայն, երեկ շարունակել է նախնական դատալսումները, ինչպիսի պայմաններում պաշտպանները լքել են նիստերի դահլիճը, նիստը հետաձգվել է, ու հաջորդը նշանակվել հուլիսի 27-ին:

Մինչ նիստի հետաձգվելը, դատարանում քննարկվել է Չալաբյանին հանրային պաշտպան տրամադրելու հարցը, վերջինս հայտնել է, որ չի ցանկանում հանրային պաշտպան ունենալ, սակայն դատարանը այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ երեկվա նիստին պաշտպանները լքել են դահլիճը, ինքը դիմել է Հանրային պաշտպանի գրասենյակին, որպեսզի Չալաբյանին նաև հանրային պաշտպան տրամադրվի:

Այսօրվա նիստին Չալաբյանի պաշտպաններ Վարազդատ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը ներկա էին, սակայն Չալաբյանը դատարան չէր բերվել՝ առողջական խնդիրների պատճառով:

Նիստի ավարտից հետո պաշտպան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Չալաբյանին տեսակցել էր կալանավայրում, խոսել է նաև բուժմասի աշխատակիցների հետ. Չալաբյանի մոտ առկա է եղել ճնշման խնդիր, ինչպես նաև ջերմություն է ունեցել, ու չնայած նրա պնդումներին, որ պետք է մասնակցի նիստին, բժիշկներն արգելել են: Դա է եղել պատճառը, որ Չալաբյանը չի տարվել դատարան:

Մեղադրյալի բացակայությամբ նիստը շարունակվել չի կարող, ուստի դատավոր Մարտիրոսյանն այսօր ևս ստիպված էր հետաձգել դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվել է հուլսի 29-ին:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Չալաբյանին հանրային պաշտպան տրամադրելու հարցին, պաշտպան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան դատավոր ՄՆացական Մարտիորսյանին չի հետաքրքրում, բայց դրանում ասում է, որ յուրաքանչյուր ոք իր ընտրած պաշտպանի միջոցով իրավունք ունի իրականցնելու իր պաշտպանությունը:

«Ավետիքը հանրային պաշտպան չի  ցանկանում ունենալ, բայց Մնացական Մարտիրոսյանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է ուզում երևալ ու պաշտպան է տրամադրում»,- ասաց Վարազդատ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter